Հա
20/12/2017 - 08:00

Կազմւել է 2017 թւականին ամենաարագ հարստացած միլիարդատէրերի վարկանիշը

«Forbes» հանդէսը կազմել է 2017 թւականին ամենաարագ աճող կապիտալների տէրերի վարկանիշը: Ցուցակի առաջին տեղում «Amazon» ինտերնետ-ընկերութեան հիմնադիր եւ ղեկավար Ջէֆ Բեզոսն է. նրա ակտիւները թանկացել են 33.8 մլրդ. դոլարով՝ մինչեւ 98.6 մլրդ. Դոլար:

«alikonline.ir» - «Forbes» հանդէսը կազմել է 2017 թւականին ամենաարագ աճող կապիտալների տէրերի վարկանիշը: Ցուցակի առաջին տեղում «Amazon» ինտերնետ-ընկերութեան հիմնադիր եւ ղեկավար Ջէֆ Բեզոսն է. նրա ակտիւները թանկացել են 33.8 մլրդ. դոլարով՝ մինչեւ 98.6 մլրդ. Դոլար: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Երկրորդ տեղն զբաղեցրել է «Evergrande Group»-ի սեփականատէր Սիւէ Ցզեայինը: Նրա ակտիւների ընդհանուր արժէքը տարւայ ընթացքում աճել է 27.4 մլրդ. դոլարով եւ կազմել 36.5 մլրդ. դոլար:

Երրորդ հորիզոնականում «Louis Vuitton»-ի նախագահ Բեռնար Առնոն է: 2017 թւականին նա հարստացել է 23.6 մլրդ. դոլարով՝ մինչեւ 40.3 մլրդ. դոլար: «Facebook»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը չորրորդ դիրքում է, նրա կարողութիւնը տարւայ ընթացքում աւելացել է 23.6 մլրդ. դոլարով՝ մինչեւ 72 մլրդ. դոլար:

Հինգերորդ հորիզոնականը «Tencent» հեռահաղորդակցական ընկերութեան հիմնադիր Մա Խուատենինն է: 2017 թւականին նա հարստացել է 21.8 մլրդ. դոլարով՝ մինչեւ 44.3 մլրդ. դոլար:

Տասնեակում տեղ են գտել նաեւ հնդիկ մեդիամագնատ Մուքէշ Ամբանին, մեքսիկացի գործարար Կառլոս Սլիմը, Ասիայի ամենահարուստ կինը՝ Եան Հուէյեանը, «Oracle»-ի հիմնադիր Լարի Էլիսոնը եւ «Christie’s» աճուրդների տան սեփականատէր Ֆրանսուա Պինոն:

Ջէֆ Բեզոսը «Forbes» հանդէսի միլիարդատէրերի գլոբալ վարկանիշում զբաղեցնում է երկրորդ տեղը, առաջինում «Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գէյթսն է: «Institute for Policy Studies» ամերիկեան ինստիտուտը նոյեմբերին հաշւել է, որ ԱՄՆ-ի ամենահարուստ երեք քաղաքացիների՝ Բեզոսի, Գէյթսի եւ ներդրող Վորէն Բաֆէթի միագումար կարողութիւնն աւելի մեծ է, քան ԱՄՆ-ի բնակչութեան չքաւոր կէսի (160 մլն մարդ) ընդհանուր կարողութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։