Հա
23/12/2017 - 13:00

Կապանում բացւել է «Արաս» ազատ տնտեսական գօտու գրասենեակը

Իրան-Հայաստան առեւտրա-տնտեսական յարաբերութիւնների ընդլայնմանը նպաստելու նպատակով, դեկտեմբերի 21-ին Կապանում բացւել է «Արաս» ազատ տնտեսական գօտու գրասենեակը:

«alikonline.ir» - Իրան-Հայաստան առեւտրա-տնտեսական յարաբերութիւնների ընդլայնմանը նպաստելու նպատակով, դեկտեմբերի 21-ին Կապանում բացւել է «Արաս» ազատ տնտեսական գօտու գրասենեակը:

Ինչպէս տեղեկացնում է ՀՀ-ում Իրանի դեսպանատան մամլոյ ծառայութիւնը՝ գրասենեակի բացումը տեղի է ունեցել «Արաս» ազատ տնտեսական գօտու եւ «Սիւնիք» ազատ տնտսեական գօտու միջեւ ձեռք բերւած համաձայնութեան հիման վրայ:

Գրասենեակի բացման արարողութեանը ներկայ են եղել ՀՀ-ում Իրանի դեսպանութեան եւ Հայաստանում իրանցի առեւտրականների եւ արդիւնաբերողների հասարակական կազմակերպութեան ներկայացուցիչները, Սիւնիքի մարզպետը, Կապանի քաղաքապետն ու նահանգային այլ պաշտօնեաներ:

Արարողութեան ընթացքում երկկողմ առեւտրա-տնտեսական յարաբերութիւնների ամրապնդման եւ ընդլայնման նպատակով, «Արաս» ազատ տնտեսական գօտու եւ «Սիւնիք» ազատ տնտսեական գօտու միջեւ համագործակցութեան յուշագիր է ստորագրւել:

Նշենք, որ նորբաց գրասենեակը նպատակ ունի տրամադրել անհրաժեշտ տեղեկատւութիւն եւ ծառայութիւններ, որոնք կը նպաստեն հայաստանցի ներդրողների եւ զբօսաշրջիկների ներգրաւմանը:

Նախատեսւում է նաեւ Ջուլֆայի եւ Կապանի միջեւ սկսել աւտոբուսային ուղեւորափախադրումներ, ինչպէս նաեւ «Արաս» ազատ տնտեսական գօտում բացել «Սիւնիք» ազատ տնտսեական գօտու գրասենեակը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։