Հա
08/01/2018

1397 թւականին բենզին չի ներկրւելու. անհրաժեշտ է պահպանել արտադրութեան ծաւալները

1397 թւականի պետբիւջէում որեւէ գումար բենզինի ներկրման համար նախատեսւած չէ, եւ այդ իսկ պատճառով էլ բենզինի ներկրում չի իրականացւելու:

«alikonline.ir» - 1397 թւականի պետբիւջէում որեւէ գումար բենզինի ներկրման համար նախատեսւած չէ, եւ այդ իսկ պատճառով էլ բենզինի ներկրում չի իրականացւելու: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին յայտարարել է Նաւթի նախարարի տեղակալ Ալիռեզա Սադեղ Աբադին:

«Առաջիկայ տարում զտարանները պէտք է ջանք չխանայեն պահպանելու 80 մլն. լիտր բենզինի արտադրութեան ծաւալները»,- ասել է փոխնախարարը:

Անդրադառնալով Պարսից ծոցի «Սեթարէ» զտարանին, փոխնախարարը ասել է, որ ներկայ պահի դրութեամբ շահագործման է յանձնւած զտարանի ողջ տարողականութեան ընդամենը 1/3-րդը. «Հարկաւոր է, որպէսզի մինչ 1397 թւականի աւարտը զտարանն օրական արտադրի մինչեւ 36 մլն. լիտր «Euro-5» տեսակի բենզին»,- նշել է նա:

Սադեղ Աբադին նշել է, որ  Պարսից ծոցի «Սեթարէ» զտարանի իւրաքանչիւր փուլի գործարկումով օրական 12 մլն. լիտրով աւելանալու է բենզինի արտադրութեան ծաւալները. «Զտարանի ամբողջական գործարկման արդիւնքում, երկիրը կարող է նաեւ բենզին արտահանել»,- տեղեկացրել է փոխնախարարը:

Իսկ ինչ վերաբերում է Լաւանի զտարանին, ըստ նրա՝ հնարաւոր է դրա արտադրողականութեան ծաւալները եւս աւելացնել օրական 1-2 մլն. լիտրով. «Մինչ տարեվերջ դրա ծաւալներն աւելանալու են 1 մլն. լիտրով»,- յստակեցրել է փոխնախարարը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։