Հա
10/01/2018

«Boeing»-ը ռեկորդային թւով ինքնաթիռներ է մատակարարել

Աւիացիոն, տիեզերական եւ ռազմական տեխնիկա արտադրող «Boeing» ամերիկեան կոնցեռնը 763 ինքնաթիռ է մատակարարել իր պատւիրատուներին, ինչը մէկով աւելի է, քան ռեկորդային 2015 թւականին: 

«alikonline.ir» - Աւիացիոն, տիեզերական եւ ռազմական տեխնիկա արտադրող «Boeing» ամերիկեան կոնցեռնը 763 ինքնաթիռ է մատակարարել իր պատւիրատուներին, ինչը մէկով աւելի է, քան ռեկորդային 2015 թւականին: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, ասւած է ընկերութեան հաղորդագրութեան մէջ:

«Boeing»-ի ներկայացուցիչների խօսքով՝ ընկերութիւնը մատակարարումների թւով վեցերորդ տարին անընդմէջ առաջ է անցել գլխաւոր մրցակցից՝ եւրոպական «Airbus»-ից, որն իր ցուցանիշները հրապարակելու է յաջորդ շաբաթ:

Բացի այդ, «Boeing»-ն անցեալ տարի 912 ինքնաթիռների պատւէր է ստացել: «Boeing»-ի պատւէրների պորտֆելը 2017 թւականի վերջի դրութեամբ կազմել է ռեկորդային 5864 ինքնաթիռ, ինչը ընկերութեան արտադրական հզօրութիւնների բեռնւածութիւնը կապահովի եօթ տարի: Ընդ որում՝ առաւել մեծ պահանջարկ վայելող մոդելի՝ «Boeing-737» նեղիրան ինքնաթիռի պատւէրներն անցեալ տարի աւելացել են 35 տոկոսով՝ մինչեւ 745 միաւոր: Այդ ինքնաթիռների արտադրութիւնը հասել է ամսական 47-ի:

Մինչդեռ «Boeing-747» լայնիրան օդանաւի պատւէրները մէկ տարի առաջւայ 28-ից ընկել են մինչեւ 12, քանի որ ԱՄՆ-ի եւ աշխարհի աւիաընկերութիւններն ակտիւօրէն գնում են աւելի խնայողական մոդելներ: «Boeing»-ի բաժնետոմսերը յունւարի 9-ին թանկացել են 2.7 տոկոսով, ընկերութեան կապիտալիզացիան վերջին 12 ամսւայ ընթացքում աճել է աւելի քան կրկնակի եւ կազմում է 184.7 մլրդ. դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։