Հա
11/01/2018

Չինաստանը 184 ինքնաթիռ կը գնի «Airbus»-ից

Չինաստանը «Airbus»-ին 184 ինքնաթիռ կը պատւիրի իր 13 աւիաընկերութիւնների համար: Օդանաւերի մատակարարումն իրականացւելու է 2019-2020 թւականներին: 

«alikonline.ir» - Չինաստանը «Airbus»-ին 184 ինքնաթիռ կը պատւիրի իր 13 աւիաընկերութիւնների համար: Օդանաւերի մատակարարումն իրականացւելու է 2019-2020 թւականներին: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յունւարի 10-ին յայտնել է «France-Presse» գործակալութիւնը՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի՝ Չինաստանում աւարտւող այցի վերաբերեալ Ելիսէյեան պալատի տարածած հաղորդագրութիւնը:

Գործակալութեան տեղեկատւութեամբ, խօսքը գլխաւորապէս «neo» մոդելի ինքնաթիռների մասին է, որոնք իրենցից ներկայացնում են «Airbus A320» ընտանիքի նեղֆիրան մարդատար ռէակտիւ ինքնաթիռների բարելաււած տարբերակների ընտանիքը: Ընդ որում պատւէրի գումարը չի հրապարակւում, սակայն, «AFP»-ի տւեալներով, խօսքը կարող է լինել մօտաւորապէս 18 մլրդ. դոլարի գործարքի մասին:

«Սի Ցզինպինը ինձ հաւաստեց այն փաստը, որ Չինաստանը կը պահպանի իր պատւէրների ծաւալը առաջիկայ տարիներին եւ շուկայի բաժնի հաւասար յարաբերակցութիւնը «Airbus»-ի եւ «Boeing»-ի միջեւ,- ասել է ֆրանսիացի առաջնորդը:-Դա այն գիծն է, որը յստակօրէն հաստատւեց»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը եռօրեայ պետական այցով Չինաստան է ժամանել յունւարի 8-ին: Նրան ուղեկցում են շուրջ 50 ֆրանսիական ընկերութիւնների ղեկավարներ, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։