Հա
28/01/2018

«Apple»-ի համահիմնադիրը պատմել է՝ ինչու է վաճառել իր բոլոր բիթքոինները

«Apple» կորպորացիայի համահիմնադիր Ստիւ Վոզնեակը վաճառել է իր բոլոր բիթքոինները: Այս որոշման պատճառների մասին նա պատմել է Ստոկհոլմում անցկացւող բիզնես ֆորումի ժամանակ: 

«alikonline.ir» - «Apple» կորպորացիայի համահիմնադիր Ստիւ Վոզնեակը վաճառել է իր բոլոր բիթքոինները: Այս որոշման պատճառների մասին նա պատմել է Ստոկհոլմում անցկացւող բիզնես ֆորումի ժամանակ: Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Վոզնեակը ձեռք է բերել թւային արժոյթն անցած տարւայ ամռանը, երբ դրա արժէքը մօտ 700 դոլար էր, «փորձարկման համար»: Նա չի պարզաբանել՝ ինչքան բիթքոյին է գնել:

Որոշ ժամանակ անց, երբ թւային արժոյթի գինը սկսել է կտրուկ աճել՝ հասնելով 20 հազար դոլարի, Վոզնեակը որոշել է վաճառել դրանք:

«Չեմ ուզում լինել նրանցից մէկը, ովքեր անընդհատ հետեւում են դրանց եւ անհանգստանում գնի համար»,- ասել է նա:

«Ինձ համար մտահոգութեան պատճառների բացակայութիւնը երջանիկ կեանքի կարեւոր մաս է, ահա թէ ինչու վաճառեցի եւ ազատւեցի դրանցից»,- պարզաբանել է Վոզնեակը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։