Հա
ԱՊՐԻԼԻ 24
%AM, %07 %319 %2018 %10:%Փտր

Ստանիսլաւ Տարասով. «Հայաստանի համար Հարաւ Օսիայով դէպի Ռուսաստան բեռներ փոխադրող ճանապարհը ռազմաքաղաքական նշանակություն ունի, հարցը կը լուծւի ի օգուտ ՀՀ»

Հայաստանի համար ռազմաքաղաքական նշանակութիւն ունի դէպի Ռուսաստան արտահանումները Հարաւային Օսիայով իրականացնելը: «tert.am»-ի հետ զրոյցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը: Նա նշեց, որ այս ճանապարհն իր կարծիքով շուտով կը բացւի:

«alikonline.ir» - Հայաստանի համար ռազմաքաղաքական նշանակութիւն ունի դէպի Ռուսաստան արտահանումները Հարաւային Օսիայով իրականացնելը: «tert.am»-ի հետ զրոյցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը: Նա նշեց, որ այս ճանապարհն իր կարծիքով շուտով կը բացւի:

Նշենք, որ օրերս Հարաւային Օսիայի արտաքին գործերի նախարարութիւնը, խօսելով դէպի Ռուսաստան իրենց տարածքով բեռնափոխադրումներ իրականացնելու հնարաւորութեան մասին, յայտարարել էր, թէ ռուս-վրացական համապատասխան պայմանագրում իրենք ներգրաււած չեն ու քանի որ իրենք չկան, պայմանագիրը չի կարող ունենալ յաջողութիւն:

Խօսքը 2011 թւականին շւէյցարական կողմի վերահսկողութեամբ Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ ստորագրած համաձայնագրի մասին է, որտեղ ներգրաււած չեն ո՛չ Հարաւային Օսիան, ո՛չ Աբխազիան, որոնք դիտարկւում են որպէս Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհներ: Կարծիքներ կան, որ այսպիսով խաչ է քաշւում Վերին Լարսին այլընտրանք ունենալու Հայաստանի սպասումների վրայ:

Տարասովն ասաց, որ Հարաւային Օսիան, որը ճանաչւած է Ռուսաստանի կողմից որպէս պետութիւն, ցանկանում է վրաց-օսական սահմանին մաքսակէտեր տեղադրել՝ բեռնափոխադրումները իրականացնելու համար, ինչպէս ցանկացած երկու պետութիւնների պարագայում, իսկ Վրաստանը, նրա խօսքով, ուզում է այդ տարածքը դիտարկել որպէս վերահսկողական անցակէտ: Քաղաքագէտն ասաց, որ հէնց այս հարցն էլ դեռ չի համաձայնեցւում:

«Հարաւ Օսիան ունի նման յայտարարութիւն անելու իրաւունք, բայց աւելի լուրջ ստրատեգիական հաշւարկներում կան նրբութիւններ, որոնք կապւած են հայ-ռուսական յարաբերութիւնների, վրաց-ռուսական յարաբերութիւնների հետ: Կարծում եմ, որ ամէն դէպքում ոչ հեշտ բանակցութիւնների արդիւնքում այս ճանապարհը բացւելու է»,- ասաց Ստանիսլաւ Տարասովը:

Այս համատեքստում նա կարեւորեց Իրանի դերը՝ նշելով, որ Իրանը դէմ չէ Հայաստանով Եւրասիական տարածք դուրս գալու հաղորդակցութեան ճանապարհների վերականգնմանը: Թուրքիան էլ, նրա խօսքով, թուլացնում է իր դիրքերը Հարաւային Կովկասում, ուստի մեծ ազդեցութիւն այս գործընթացի վրայ ունենալ չի կարող:

Հարաւ Օսիայի ԱԳՆ յայտարարութիւնից օրեր առաջ ՌԴ փոխարտգործնախարար, բանակցող Գրիգորի Կարասինի յայտարարութիւնը, որ Հայաստանը դիմել է այլընտրանքից օգտւելու համար, սակայն պայմանագրում երրորդ երկրի մասին խօսք չկայ: Այս առնչութեամբ «tert.am»-ը հետաքրքրւեց՝ գուցէ ճանապարհը բացւի, բայց ոչ երրորդ կողմերի, այդ թւում՝ հայկական կողմի համա՞ր:

Ի պատասխան Ստանիսլաւ Տարասովն ասաց, որ պէտք է նախ հասկանալ, թէ երրորդ կողմ ասելով ո՞ւմ է նկատի առնւում: «Եթէ խոսքը Իրանի մասին է, ապա Իրանը երրորդ կողմ է: Հայաստանի պարագայում այլ է: Ամէն դէպքում պէտք է հաշւի առնել, որ Հայաստանի հետ հաղորդակցութեան ճանապարհներ բացելը շատ կարեւոր են: Հայաստանի համար սա ռազմաքաղաքական նշանակութիւն ունի: Կարծում եմ, որ հարցը կը լուծւի ի օգուտ հայկական կողմի: Իսկ այնպիսի փոքր երկրները, ինչպիսին Վրաստանն է, չեն կարող թելադրել Ռուսաստանին իրենց պայմանները: Թող իրենք (նկատի ունի Վրաստանը,-հեղինակ) զբաղւեն իրենց ամերիկացիներով, իսկ Ռուսաստանը զբաղւում է իր խնդիրների լուծմամբ»,- շեշտեց քաղաքագէտը:

Խօսելով կարծիքների մասին, որ Ռուսաստանին պարզապէս զայրացրել են Վրաստանից հնչող յայտարարութիւնները, թէ ՆԱՏՕ-ի անդամակցութիւնն իրենց համար ընդունելի է առանց Աբխազիայի ու Հարաւ Օսիայի, ինչը նշանակում է, որ անդամակցութեան հեռանկարն աւելի իրատեսական է դառնում, քան՝ նախկինում, Ս. Տարասովը շեշտեց. «Գիտէք ինչ, վրացիները կարող են անգամ ցանկանալ մանդարին աճեցնել Մարսի վրայ, եւ ի՞նչ, թող ուզեն: Մի անգամ արդէն իրենք «ստացել են» 2008 թւականին այն, ինչ ստացել են, երբ ռուսական զօրքը վերցրել էր Թբիլիսին, ուզո՞ւմ են ստանալ նորից՝ կը ստանան: Մոսկւան զբաղւած է այլ խնդիրների լուծմամբ, իսկ փոփոխութիւնները Մերձաւոր Արեւելքում ստիպում են Ռուսաստանին ամրացրել դիրքերը Կովկասում»:

Ըստ նրա՝ Ռուսաստանը առաջին հերթին հետապնդում է իր շահերը, իսկ փոքր երկրները, ինչպէս Վրաստանը, չեն կարող խանգարել ՌԴ-ին, թելադրել իրենց պայմանները: Նա յիշեցրեց, որ ժամանակին, երբ ՌԴ նախագահը Հայաստանում էր, խօսելով վրացիների մասին ասաց. «Լաւ ժողովուրդ են, բայց մենք նրանց խղճում ենք»:

اخبار مرتبط

  • Մեր ճշմարիտ յաղթանակը
    Մեր ճշմարիտ յաղթանակը

    Չմոռնանք, որ Դաշնակցութիւնը մուտք գործեց կառավարական դաշինքէն (կոալիցիա) ներս ԻՐ ԻՆՔՆՈՒՐՈՅՆ ՊԼԱՏՖՈՐՄՈՎ, որ կը ցոլացնէր ՀՅԴ 32-րդ Ընդհանուր Ժողովի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն ժողովներու որոշումները։ Դժբախտաբար այս շատ կարեւոր հանգամանքը ցարդ լիարժէք եւ տեսանելի կիրառում չէ ստացած իրական կեանքի մէջ։ Պատճառը մասամբ այն է, որ կառավարական դաշինքը գործի երկար փորձ չէ ունեցած տակաւին եւ շատ բան կը մնայ քննարկելի։ Այնուամենայնիւ պէտք է ընդունիլ, որ կարելի չէ ասով միայն բացատրել դաշինքի գործունէութեան մէջ գոյութիւն ունեցող այս շատ կարեւոր բացը։

  • Նախարար. «Ես որպէս ծնող պարտաւոր եմ հոգալ իմ անչափահաս երեխաների անվտանգութեան եւ կրթութիւն ստանալու հարցերը»
    Նախարար. «Ես որպէս ծնող պարտաւոր եմ հոգալ իմ անչափահաս երեխաների անվտանգութեան եւ կրթութիւն ստանալու հարցերը»

    Խորհրդարանական ժողովրդավարութեան համար այդքան էլ լաւ չէ, երբ ազատ կամարտայայտութեան եւ ժողովրդավարական ազատութիւններ օգտագործելու իրաւունքը հակասութեան մէջ է մտնում օրէնքի պաշտպանութեան այլ բաղադրիչների հետ եւ այդ գործընթացում ստիպւած սկսում են ներգրաււել իրաւապահները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը:

  • Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը կոչ կ՚ուղղէ Ապրիլ 24-ի խորհուրդը հեռու պահելու Հայաստանի ներքին քաղաքական իրադարձութիւններէն
    Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը կոչ կ՚ուղղէ Ապրիլ 24-ի խորհուրդը հեռու պահելու Հայաստանի ներքին քաղաքական իրադարձութիւններէն

    Երկուշաբթի, 23 ապրիլ 2018-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսին գլխաւորութեամբ միաբանական հանդիպում մը տեղի ունեցաւ Անթիլիասի Մայրավանքին մէջ։

    Վեհափառ Հայրապետը ընդհանուր գծերով պարզեց Հայաստանէն ներս տեղի ունեցող իրադարձութիւնները։ Ան շեշտեց, որ մեր եկեղեցին չի կրնար անտարբեր մնալ, սոսկ դիտողի կրաւորական վիճակին մէջ մնալ ի տես հայրենիքէն ներս պարզուող ներկայ բողոքի ու ընդվզումի արտայայտութիւններուն։ 

  • Կոչ սիրոյ եւ զգաստութեան
    Կոչ սիրոյ եւ զգաստութեան

    Իրանահայ գաղութը եւ թեհրանահայը յատկապէս խոր մտահոգութեամբ հետեւում է Հայաստանում - Երեւան եւ այլ քաղաքներում- տեղի ունեցող դէպքերին, ցոյցերին, դժգոհութեան ձայներին, որոնք արդիւնք են երկրի ներսում տեղի ունեցող դժգոհութիւններին, արդար պահանջներին։

  • ՀՀ նախագահ.  «Չի կարելի փորձութեան ենթարկել Հայաստանի եւ Արցախի անվտանգութիւնը»
    ՀՀ նախագահ. «Չի կարելի փորձութեան ենթարկել Հայաստանի եւ Արցախի անվտանգութիւնը»

    ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը յայտարարութիւն է տարածել, որում մասնաւորապէս ասւում է․

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։