Հա
07/03/2018

«Forbes»-ի «Միլիարդատէրեր 2018» վարկանիշային աղիւսակում ընդգրկւել է հայազգի երեք գործարար

Ամերիկեան «Forbes» հանդէսի կազմած աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակում ընդգրկւել է ծագումով հայ երեք գործարար: Ինչպէս փոխանցում է «Արմէնպրես»-ը, «Միլիարդատէրեր-2018» վարկանիշում Ռուսաստանում գործունէութիւն ծաւալող «Մագնիտ» ցանցի հիմնադիր, «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի նախագահ Սերգէյ Գալիցկին (Յարութիւնեան) 4 միլիարդ դոլար կարողութեամբ զբաղեցնում է 550-րդ հորիզոնականը:

«alikonline.ir» - Ամերիկեան «Forbes» հանդէսի կազմած աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակում ընդգրկւել է ծագումով հայ երեք գործարար: Ինչպէս փոխանցում է «Արմէնպրես»-ը, «Միլիարդատէրեր-2018» վարկանիշում Ռուսաստանում գործունէութիւն ծաւալող «Մագնիտ» ցանցի հիմնադիր, «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի նախագահ Սերգէյ Գալիցկին (Յարութիւնեան) 4 միլիարդ դոլար կարողութեամբ զբաղեցնում է 550-րդ հորիզոնականը:

«Տաշիր» ընկերութիւնների խմբի հիմնադիր եւ նախագահ Սամուէլ Կարապետեանը 3.7 միլիարդ դոլար կարողութեամբ ընդգրկւել է 606-րդ հորիզոնականում: 2.7 մլրդ. դոլար կարողութեամբ արգենտինահայ գործարար, Հայաստանի ազգային հերոս Էդւարդօ Էռնէկեանը զբաղեցնում է 887-րդ տեղը:

«Միլիարդատէրեր 2018» վարկանիշային աղիւսակի առաջին հորիզոնականը 112 մլրդ. դոլար կարողութեամբ զբաղեցնում է «Amazon»-ի սեփականատէր Ջէֆ Բեզոսը, 90 մլրդ. դոլարով նրան յաջորդում է «Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գէյթսը, իսկ 84 միլիարդով երրորդ տեղում է ամերիկացի ներդրող Վորէն Բաֆէթը:

Ամենահարուստների տասնեակում են ընդգրկւել նաեւ «LVMH» ընկերութիւնը ներկայացնող ֆրանսիացի Բեռնար Արնոն՝ 72 մլրդ. կարողութեամբ, «Facebook»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 71 միլիարդով, «Zara»-ի հիմնադիր Ամանսիօ Օրտեգան՝ 70 միլիարդով, մեքսիկացի գործարար Կառլոս Սլիմը՝ 67.1 միլիարդով, ամերիկացի Կառլոս Կոչը՝ 60 միլիարդով, նոյնքան կարողութեամբ Դէյւիդ Կոչը եւ ամերիկացի Լարի Էլիսոնը՝ 58.5 մլրդ. դոլար կարողութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։