Հա
10/04/2018 - 11:10

Կենտրոնական բանկի նախագահ. «Արտարժոյթի շուկայում անհրաժեշտ է խոււսափել արհեստական լարւածութիւնից»

Կենտրոնական բանկի նախագահի կարծիքով անհրաժեշտ է խուսափել արտարժոյթի շուկայում արհեստական լարւածութեան առաջացումից:

«alikonline.ir» - Կենտրոնական բանկի նախագահի կարծիքով անհրաժեշտ է խուսափել արտարժոյթի շուկայում արհեստական լարւածութեան առաջացումից:

Այս մասին Վալիօլլահ Սէյֆը յայտարարել է այսօր՝ ապրիլի 10-ին, Իսլ. խորհրդարանի նիստի ժամանակ, որի ընթացքում քննարկւել է վերջին օրերի ընթացքում արտարժոյթի շուկայում տիրող իրավիճակը:

Անդրադառնալով դոլարի փոխարժէքը 4200 թուման սահմանելու մասին երէկ կայացւած որոշմանը, Կենտրոնական բանկի ղեկավարն այն համարել է ճիշտ որոշում՝ բոլորին կոչ անելով սատարել դրա իրականացմանը, քանզի «բոլորս գտնւում ենք նոյն նաւում»:

Ստեղծւած անկայուն իրավիճակը նա հիմնականում պայմանւորել է երկրում տիրող սպասողական, ինչ-որ տեղ անորոշ վիճակի հետ, նշելով, որ ապագայի նկատմամբ անվստահութիւնն իր բացասական հետքն է թողնում արտարժոյթի շուկայի վրայ:

Նման իրավիճակից խուսափելու համար, նա բոլորին կոչ է արել խուսափել արտարժոյթի շուկայում արհեստական լարւածութեան առաջացումից:

Անդրադառնալով դոլարի փոխարժէքի համար սահմանւած սակագնին՝ 4200 թումանին, Սէյֆը դա ճիշտ քայլ է համարել, նշելով, սակայն, որ կառավարութիւնը մտադիր չէ կրկնել նախկինի սխալը՝ փորձելով դոլարի համար սահմանւած փոխարժէքն անփոփոխ թողնել:

«Տարւայ ընթացքում հնարաւոր է փոխարժէքի 5-ից 6%-ի տատանում, որն ընդունւած է ամբողջ աշխարհում եւ որեւէ խնդիր չի առաջացնի»,- ասել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։