Հա
10/04/2018 - 14:20

10 հազար եւրոն գերազանցող գումարը մաքսանենգ է համարւելու

Դոլարի փոխարժէքը 4200 թուման սահմանելու եւ արտարժոյթի շուկան կարգաւորելու կապակացութեամբ Կենտրոնական բանկը հանդէս է եկել յայտարարութեամբ:

«alikonline.ir» - Դոլարի փոխարժէքը 4200 թուման սահմանելու եւ արտարժոյթի շուկան կարգաւորելու կապակացութեամբ Կենտրոնական բանկը հանդէս է եկել յայտարարութեամբ:

Կենտրոնական բանկի յայտարարութեան մէջ մասնաւորապէս նշւած է, որ ֆարւարդինի 21-ից (ապրիլի 10) սկսեալ երկրի արտահանման եւ ներմուծման ու արտարժոյթի օրէնքների սահմանում, Կենտրոնական բանկը պատրաստ է ապահովել առեւտրատնտեսական եւ արդիւնաբերութեան նպատակով դոլարի օրինական պահանջարկը սահմանւած սակագնով՝ 4200 թումանով:

Կենտրոնական բանկի որոշման համաձայն՝ ֆարւարդինի 21-ից (ապրիլի 10) սկսեալ իւարքանչիւր քաղաքացի կարող է ունենալ 10 հազար եւրօ կամ դրան համարժէք արտասահմանեան այլ արտարժոյթով գումար: Սահմանւած չափը գերազանցող գումարը համարւելու է մաքսանենգ:

Այն անձինք, որոնք որոշման հրապարակման թւականին՝ ֆարւարդինի 21-ին (ապրիլի 10) ունեն 10 հազար եւրոն կամ դրան համարժէք արտասահմանեան այլ արտարժոյթը գերազանցող գումար պարտաւոր են մինչ ֆարւարդին ամսւայ վերջն այն պահ դնել կամ վաճառել բանկերում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։