Հա
11/04/2018 - 09:50

Արտարժոյթի շուկայում անորոշութիւնն ու լարւածութիւնը շարունակում է պահպանւել

Մէկ օր այն բանից յետոյ, երբ կառավարութիւնը դոլարի փոխարժէքը սահմանեց 4200 թուման, արտարժոյթի շուկայում անորոշութիւնն ու լարւածութիւնը շարունակում է պահպանւել:

«alikonline.ir» - Մէկ օր այն բանից յետոյ, երբ կառավարութիւնը դոլարի փոխարժէքը սահմանեց 4200 թուման, արտարժոյթի շուկայում անորոշութիւնն ու լարւածութիւնը շարունակում է պահպանւել:

Մայրաքաղաքի արտարժոյթի փոխանակման կէտերից շատերը յաճախորդների խճողումից եւ հնարաւոր տհաճ միջադէպերից խուսափելու նպատակով երէկ՝ ապրիլի 10-ին նախընտրել են չաշխատել:

Կառավարութեան որոշումի հրապարակումից յետոյ, թէեւ շուկայում դոլարը դեռեւս չի վաճառւել 4200 թումանով, այդուհանդերձ, շուկայում նկատւել է դոլարի փոխարժէքի որոշակի նւազում: Օրւայ ընթացքում մէկ դոլարը վաճառւել է 5500-5600 թումանի սահմաններում:

Նւազել է նաեւ ոսկեդրամի արժէքը: Մէկ ոսկեդրամի արժէքը, որը նախորդ օրերին գերազանցել էր 2 մլն. թումանի սահմանը, երէկ վաճառւել է 1 մլն. 850 հազար թումանով:

Թէ ինչու կառավարութեան որոշման հրապարակումից յետոյ դոլարը չի վաճառւել 4200 թումանով, իսկ շուկայում նկատւել է արտարժոյթի քանակութեան պակաս, կառավարութեան խօսնակ Մոհամմադ Բաղեր Նոբախտը դա պայմանաւորել է գործըթցաի ընթացքի դանդաղկոտութեամբ: Նա յոյս է յայտնել, որ առաջիկայ 1-2 օրւայ ընթացքում իրավիճակը կը կարգաւորւի՝ ընդգծելով, որ սկսեալ ֆարւարդինի 21-ից (ապրիլի 10) դոլարի սակագինը միանշանակօրէն 4200 թուման է լինելու:

Իսկ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին էլ իր հերթին կրկին շեշտել է, որ կառավարութիւնը վճռակամ է իրականացնելու իր որոշումը, եւ դոլարը պէտք է վաճառւի 4200 թումանով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։