Հայաստանի` որպէս զբօսաշրջային ուղղութեան մասին չինարէնով լայնածաւալ հրապարակում է զետեղւել «National Geographic Traveler China» պարբերականում, որի ընդհանուր տպաքանակը 1 միլիոն է:
«alikonline.ir» - Հայաստանի` որպէս զբօսաշրջային ուղղութեան մասին չինարէնով լայնածաւալ հրապարակում է զետեղւել «National Geographic Traveler China» պարբերականում, որի ընդհանուր տպաքանակը 1 միլիոն է: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել օգտատէր Սոնա Սահակեանը, ում հրաւէրով էր Հայաստան ժամանել պարբերականի գլխաւոր խմբագիրը: «Ես շատ հպարտ եմ տարածելու առաջին յօդւածը Հայաստանի` որպէս զբօսաշրջային ուղղութեան մասին «National Geographic Traveler China»-ում: Եւ սա միայն սկիզբն է»,- գրել է Սոնա Սահակեանը: