Հա
29/04/2018 - 08:40

Աշխարհում ամենահարուստ մարդու կարողութիւնը մէկ օրւայ ընթացքում աճել է 9 միլիարդ դոլարով

«Forbes» ամսագրի վարկածով՝ աշխարհի ամենահարուստ մարդ համարւող Ջէֆ Բեզոսի կարողութիւնն ուրբաթ օրւայ ընթացքում աճել է 9 միլիարդ դոլարով կամ 7 տոկոսով «Amazon» ընկերութեան եռամսեակային զեկոյցի հրապարակումից յետոյ:  

«alikonline.ir» - «Forbes» ամսագրի վարկածով՝ աշխարհի ամենահարուստ մարդ համարւող Ջէֆ Բեզոսի կարողութիւնն ուրբաթ օրւայ ընթացքում աճել է 9 միլիարդ դոլարով կամ 7 տոկոսով «Amazon» ընկերութեան եռամսեակային զեկոյցի հրապարակումից յետոյ: Այդ մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ամսագրի կազմած աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային ցանկը:

Ուրբաթ օրւայ աճուրդների տւեալներով՝ «Amazon»-ի արժեթղթերը թանկացել են 3.6 տոկոսով՝ հասնելով 1572.6 դոլարի: Բեզոսի կարողութիւնը դրանից յետոյ հասել է 130.2 միլիարդ դոլարի: Միլիարդատիրոջը պատկանում է իր հիմնադրած «Amazon» ընկերութեան արժեթղթերի 16 տոկոսը:

Հաղորդւում է, որ ուրբաթ օրւայ աճուրդների ընթացքում Բեզոսի կարողութիւնը հասնում էր 132 միլիարդ դոլարի: 2018 թւականի մարտի 12-ին նրա կարողութիւնը ռեկորդային բարձր ցուցանիշ էր գրանցել՝ 132.1 միլիարդ դոլար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։