Հա
06/05/2018

Դոլարը՝ 6300 թուման. արտարժոյթի շուկայում գներն աճում են ժամ առ ժամ

Իրանի արտարժոյթի շուկայում գներն աճում են ժամ առ ժամ:

«alikonline.ir» - Իրանի արտարժոյթի շուկայում գներն աճում են ժամ առ ժամ:

Երէկ՝ մայիսի 5-ին մէկ դոլարը շուկայում վաճառւել է 6300 թումանով, իսկ մէկ Եւրոն հատել է 7500 թումանի եզրը:

Ոչ պակաս անկայուն է եղել նաեւ ոսկու շուկան, «Բահար ազադի» ոսկեդրամի գինը նոյնպէս աճել է ժամ առ ժամ: Որոշ տեղեկութիւնների համաձայն՝ այն հատել է 2 մլն. թումանի սահմանագիծը, ինչն առնւազն 400 հազար թումանով աւելին է, քան անցեալ շաբաթւայ վերջին, աւելի որոշակի՝ մայիսի 3-ին շուկայում արձանագրւած գինը: 

Մասնագէտներն արտարժոյթի եւ ոսկու շուկայում նման անկայուն վիճակն ու գների թռիչքաձեւ աճը հիմնականում պայմանաւորում են սպասողական եւ անորոշ այն վիճակով, որը կապւած է Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած մայիսի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման հրապարակման հետ:

Սպասողական եւ անորոշ այս վիճակն իր բացասական հետքն է թողել արտարժոյթի եւ ոսկու շուկայի վրայ, ինչն էլ գների թռիչքաձեւ աճի պատճառն է դարձել:

Որոշ մասնագէտների կարծիքով՝ եթէ մայիսի 12-ին Թրամփը յայտարարի ԱՄՆ-ի՝ Միջուկային գործարքից դուրս գալու մասին, ապա արտարժոյթի շուկայում դոլարի փոխանակման արժէքը կարող է հասնել նոյնիսկ 10 հազար թումանի:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։