Հա
07/05/2018 - 11:00

Իրան-ԵԱՏՄ համաձայնագիրը կը նպաստի՞ Հայաստանի զարգացմանը

Իրանի շուկան բարձր մարժայ կապահովի ԵԱՏՄ երկների համար, քանի որ տարողունակ ու վճարողունակ է։ Եթէ Եւրասիական միութեան երկրները դուրս գան իրանական շուկայ, դա նոր խթան կը դառնայ երկրների արդիւնաբերութեան համար:

«alikonline.ir» - Եւրասիական տնտեսական միութեան ու Իրանի միջեւ Ազատ տնտեսական գօտու (ԱՏԳ) մասին համաձայնագիրը կողմերին մեծ եկամուտներ կապահովի ու արտօնութիւններ կը տայ։ Այս մասին «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում ասաց Եւրասիական զարգացման բանկի գլխաւոր տնտեսագէտ Եարոսլաւ Լիսովոլիկը։

Աւելի վաղ յայտնի էր դարձել, որ ԵԱՏՄ-ի ու Իրանի միջեւ ազատ տնտեսական գօտու (ԱՏԳ) մասին համաձայնագիրը ստորագրւելու է այս տարւայ մայիսի 17-ին։ Նախատեսւում է, որ ԵԱՏՄ-ն Իրանին սակագնային զիջումներ կանի ապրանքանիշերի 502 կոդով։ Պայմանագրի նախագիծը պատրաստւել է 2016 թւականի դեկտեմբերի 26-ի ԵԱՏՄ-ի եւ Իրանի հետ բանակցութիւնների ու ժամանակաւոր համաձայնագրի թեմայով գագաթաժողովի ժամանակ ու հաստատւել է 2017 թւականի մարտի 7-ին կայացած Եւրասիական տնտեսական յանձնաժողովի խորհրդի նիստում։

Լիսովոլիկը կարծում է, որ համաձայանգիրը թոյլ կը տայ Հայաստանին ընդլայնել իր տարանցումային հնարաւորութիւնները։

«Ակնյայտ է, որ Իրանի ու Միութեան երկրների բեռնափոխադրումների մեծ մասը Հայաստանի տարածքով է իրականացւելու։ Դա շատ կարեւոր պահ է»,- ասաց նա։

ԱՏԳ երկրորդ բաղադրիչը սահմանային համագործակցութիւնն է, Իրանին յարակից Հայաստանի շրջանների զարգացումը։ Խօսքը Սիւնիքի մարզի մասին է։ Նրա խօսքով՝ ազատ տնտեսական գօտու ստեղծումը կարող է ակտիւացնել համագործակցութիւնը Հայաստանի ու Իրանի շրջանների միջեւ։ Դա նշանակում է կապերի ակտիւացում, նոր ներդրումների ներհոսք, ենթակառուցւածքների զարգացում։ Միաժամանակ Սիւնիքը ԵՏԱՄ երկրների համար Իրան տանող պատուհան է դառնալու։

Տնտեսագէտի խօսքով՝ դեռ վաղ է խօսել այն մասին, թէ որքանով ԱՏԳ-ի մասին համաձայնագիրը կը մեծացնի ինտեգրացիոն միաւորման երկրների համատեղ ներքին արտադրութեանը։ Պէտք է հետեւել՝ ինչպէս է համաձայնագիրն իրականացւում, յատկապէս, որ այն ժամանակաոր բնոյթ է կրում։

Սակայն հիմա արդէն պարզ է՝ որոշ ժամանակ անց դիւիդենտները կարող են բաւականին զգալի լինել։ Ինչպէս յայտնի է, ընդհանուր մակարդակը բաւականին սահմանափակ է, իրանական տնտեսութեան մէջ ներմուծական սակագնի մակարդակը բաւականին բարձր է։

«Համապատասխանաբար, Իրանի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիր կնքած երկրներն այդ սահմանափակումը հանելու հաշւին շատ զգալի արտօնեալ մարժայ են ստանում»,- ընդգծեց զրուցակիցը։

Նրա խօսքով՝ Իրանի շուկան բարձր մարժայ կապահովի ԵԱՏՄ երկների համար, քանի որ տարողունակ ու վճարողունակ է։ Եթէ Եւրասիական միութեան երկրները դուրս գան իրանական շուկայ, դա նոր խթան կը դառնայ երկրների արդիւնաբերութեան համար։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։