Հա
09/05/2018 - 13:10

Թրամփի որոշումից առաջինը կը տուժեն «Boeing»-ն ու «Airbus»-ը

Իրանի հետ Միջուկային համապարփակ համաձայնագրից դուրս գալու՝ Դոնալդ Թրամփի որոշման արդիւնքում առաջինը կը տուժեն «Boeing»-ն ու «Airbus»-ը:

«alikonline.ir» - Իրանի հետ Միջուկային համապարփակ համաձայնագրից դուրս գալու՝ Դոնալդ Թրամփի որոշման արդիւնքում առաջինը կը տուժեն «Boeing»-ն ու «Airbus»-ը:

ԱՄՆ ֆիննանսների նախարար Սթիւէն Մնուչինը յայտարարել է, որ Միջուկային համաձայնագրից դուրս գալու եւ Իրանի դէմ պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից յետոյ, Իրանին ուղեւորատար օդանաւեր վաճառելու «Boeing» եւ «Airbus» ընկերութիւնների լիցենզիաներն առոչինչ կը յայտարարւեն:

Սա նշանակում է, որ օդանաւաշինական երկու գիգանտները կարող են կորցնել 40 մլրդ. դոլար:

Նշենք, որ Միջուկային համապարփակ համաձայնագրի արդիւնքում իրանական «Iran Air» եւ «Aseman» աւիաընկերութիւնները «Boeing»-ի եւ «Airbus»-ի հետ կնքել էին պայմանգրեր՝ 180 ուղեւորատար օդանաւեր ձեռք բերելու համար: Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմում է 40 մլրդ. դոլար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։