Հա
14/05/2018

ՀՀ վարչապետ. «Չեմ կարծում, թէ գազի տրանսֆերի համար պէտք է մեղադրել Ռուսաստանին, դա հայ-իրանական հարց է»

Տնտեսական յարաբերութիւնները չեն արտայայտում այն մթնոլորտը, որ կայ Հայաստան-Իրան յարաբերութիւններում եւ մենք այստեղ մեծ անելիքներ ունենք։ «Ազատութիւն» ռադիոկայանի փոխանցմամբ, այս մասին մայիսի 13-ին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը։

«alikonline.ir» - Տնտեսական յարաբերութիւնները չեն արտայայտում այն մթնոլորտը, որ կայ Հայաստան-Իրան յարաբերութիւններում եւ մենք այստեղ մեծ անելիքներ ունենք։ «Ազատութիւն» ռադիոկայանի փոխանցմամբ, այս մասին մայիսի 13-ին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը։

«Մենք ունենք նախագծեր, որ չգիտես ինչու չեն իրագործւում, մենք ունենք նախագծեր, որոնք դանդաղ են իրագործւում, մենք ունենք նախագծեր, որոնք իրագործւում են ոչ այն ծաւալով, որով կարող են իրագործւել։ Մեր խնդիրն է էականօրէն ակտիւացնել Իրանի հետ տնտեսական յարաբերութիւնները, որովհետեւ կարծում եմ, որ այդ յարաբերութիւնների զարգացումը բխում է թէ Իրանի, թէ Հայաստանի շահերից»,- ասել է նա։

ՀՀ վարչապետը նշել է, որ ինքը համագործակցութեան հանրաւորութիւն է տեսնում տարբեր ոլորտներում. «Մենք տեսնում ենք համագործակցութեան հնարաւորութեան ընդլայնում ռազմատեխնիկական համագործակցութեան ասպարէզում, էներգետիկայի, տուրիզմի աասպարեզում եւ մենք յոյս ունենք, որ իրանական ներդրումներ կը գան Հայաստան եւ մենք մտադիր ենք լրջօրէն ուսումնասիրել եւ վերացնել ներդրումների այսպիսի հոսքի համար առկայ բոլոր խոչընդոտները։ Մենք յոյս ունենք էականօրէն մեծացնել գիւղմթերքի մասնաւորապէս մսի արտահանումը դէպի Իրանի Իսլամական Հանրապետութիւն։ Կարճ ասած շատ մեծ էներգիա ունենք հայ-իրանական յարաբերութիւններին նոր շունչ տալու, եւ յոյս ունենք, որ այդ էներգիան եւ մղումը բարեացակամօրէն կընդունւի Իրանի բարեկամական ժողովրդի եւ պետութեան կողմից»։

Հարցին, թէ գազի տրանսֆերի համար շատ են մեղադրում, Ռուսաստանին եւ այս առումով, վարչապետը ինչ դիրքորոշում ունի, Նիկոլ Փաշինեանը պատասխանեց․ «Չեմ կարծում, թէ գազի տրանսֆերի համար պէտք է մեղադրել Ռուսաստանին, որովհետեւ դա Հայաստան-Իրան յարաբերութիւնների հարց է եւ ճիշտ չի լինի մեր յարաբերութիւնների որեւէ դրւագի համար մեղադրել երրորդ կողմերին, եթէ մենք ունենք կամք, որեւէ խնդիր լուծելու, մենք այդ խնդիրը կը լուծենք»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։