Հա
19/05/2018 - 14:10

Տրանսպորտի նախարար. «Հիւսիս-հարաւ մայրուղու կառուցումը շատ կարեւոր նշանակութիւն ունի մեր երկրի համար»

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Յակոբեանը մայիսի 18-ին ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանեան մասնաճիւղի ղեկավար Շէյն Ռոզենթալի գլխաւորած պատւիրակութեանը:

«alikonline.ir» - ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Յակոբեանը մայիսի 18-ին ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանեան մասնաճիւղի ղեկավար Շէյն Ռոզենթալի գլխաւորած պատւիրակութեանը:

Նախարարութիւնից «news.am»-ին՝ յայտնել են, որ ողջունելով եւ շնորհաւորելով նախարարին պաշտօնը ստանձնելու կապակցութեամբ՝ ԱԶԲ պաշտօնեան ներկայացրեց Հայաստանի ճանապարհաշինութեան ոլորտում բանկի կողմից իրականացւող գործունէութիւնը:

Անդրադարձ եղաւ «Հիւսիս-հարաւ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին», Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) մայրուղու հիմնանորոգման ընթացքին։

Նախարար Աշոտ Յակոբեանը նշեց, որ պաշտօնը ստանձնելուց յետոյ այս կարճ ժամանակահատւածում հասցրել է որոշ չափով ծանօթանալ իրականացւող աշխատանքների ընթացքին։ Նա ընդգծեց, որ Հիւսիս-հարաւ մայրուղու կառուցումը շատ կարեւոր նշանակութիւն ունի մեր երկրի համար։ Հասարակութեան արձագանքը ճանապարհի կառուցման շուրջ միանշանակ չէ։ Ուստի, պէտք է առաւելագոյն ջանքեր գործադրել, բեկումնային փոփոխութիւններ կատարել, որպէսզի ծրագիրը յաջողութեամբ առաջ մղւի։

Հանդիպման ընթացքում քննարկւեցին ընթացիկ նախագծերի եւ ապագայ ծրագրերի իրականացմանն առնչւող մի շարք մանրամասներ։

Կողմերը յոյս յայտնեցին, որ հետագայ փոխգործակցութիւնը կը լինի շարունակական եւ առաւել արդիւնաէտ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։