Հա
20/05/2018 - 12:10

ԵԱՏՄ-Իրան համաձայնագիր. ինչ հնարաւորութիւններ են բացւում Հայաստանի տնտեսութեան համար

Փորձագէտները համոզւած են, որ իրանական շուկայի մասնակի բացումը թոյլ կը տայ Հայաստանում նոր արտադրական հզօրութիւններ ստեղծել եւ ներդրումներ բերել։

«alikonline.ir» - Փորձագէտները համոզւած են, որ իրանական շուկայի մասնակի բացումը թոյլ կը տայ Հայաստանում նոր արտադրական հզօրութիւններ ստեղծել եւ ներդրումներ բերել։ Գրում է «armeniansputnik.am»-ը:

Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գօտու մասին համաձայնագրի ստորագրումը շահաւէտ կը գործի բոլոր այն երկրների տնտեսութիւնների համար, որոնք ներգրաււած են պայմանագրում, համոզւած է տնտեսագէտ Ատոմ Մարգարեանը։

Ազատ առեւտրի գօտու մասին պայմանագիրը ստորագրւել է Աստանայում մայիսի 17-ին։ Փաստաթուղթն իրենից ներկայացնում է ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գօտու ձեւաւորման առաջին փուլը։ Պայմանագրի համաձայն` 500 անուն ապրանքի համար ներմուծման մաքսատուրքերի նւազեցում կամ զրոյականացում է նախատեսւում: Համաձայնագիրը կը նպաստի առեւտրի ծաւալների աւելացմանը: Անցեալ տարւայ արդիւնքներով`ապրանքաշրջանառութիւնը կազմել է 2.7 մլրդ դոլար:

Ինչպէս նշեց Մարգարեանը, ԵԱՏՄ երկրների համար առաւել կարեւորութիւն է ներկայացնում Իրան մսամթերք, հրուշակեղէն, կոսմետիկ ապրանքներ, մեքենաներ եւ սարքաւորումներ ներկրելու մաքսատուրքերի նւազեցումը։

Արտոնեալ սակագներով Իրանից ԵԱՏՄ երկրներ կարտահանւեն միրգ, բանջարեղէն, շինանիւթեր, գորգեր եւ այլն։ Միջինում Իրանը կը նւազեցնի արդիւնաբերական արտադրանք ներկրելու մաքսատուրքերը նախկին 22.4 տոկոսի փոխարէն մինչեւ 15.4 տոկոս, ԵԱՏՄ–ն` 8 տոկոսից մինչեւ 4.7 տոկոս։ Իրանում գիւղատնտեսական ապրանքների ներկրման տուրքերը բաւական բարձր են` 32.2 տոկոս, դրանք կը նւազեցւեն մինչեւ 13.2 տոկոս, ԵԱՏՄ–ում` 9.6 տոկոսից մինչև 4.6 տոկոս։

«Նկատել է, որ Իրանը շարունակում է անհասանելի մնալ ԵԱՏՄ երկրների արտահանողների համար, նրա մաքսատուրքերն արդիւնաբերական արտադրանքի գծով միջինում 4.5 անգամ բարձր են նոյն տոկոսադրոյքներից, որոնք գործում են ԵԱՏՄ տարածքում։ Դրա հետ մէկտեղ, մաքսատուրքերի նւազեցումը կը ներառի երկու սուբեկտների միջեւ առեւտրի ամբողջ ծաւալի գրեթէ կէսը»,- նշեց Մարգարեանը։

Ազատ առեւտրի գօտու մասին պայմանագրի ստորագրման ամբողջ պատճառն այն է, որ Ռուսաստանի եւ Իրանի դէմ ԱՄՆ-ի պատժամիջոցները ստիպում են ԵԱՏՄ-ին եւ Իրանին բացել իրենց շուկաները միմեանց համար։ Դա հարկադրւած քայլ է, որը պայմանաւորւած է տնտեսական դժւարութիւններով, որոնք յատկապէս զգացւում են Իրանում, կարծում է տնտեսագէտը։

Իրանի հետ պայմանագրի ստորագրումը լրացուցիչ հնարաւորութիւններ կը տայ Հայաստանի եւ Թեհրանի միջեւ կոոպերացիայի համար։ Մասնաւորապէս, հայկական տնտեսութեան դիւերսիֆիկացիայի պայմաններում` նոր արտադրական հզօրութիւններ ստեղծել եւ ներդրումներ ներգրաւել։ Կապիտալի հոսքին պէտք է նպաստեն Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխութիւնները, վստահ է Մարգարեանը։

Պէտք է նշել, որ ԵԱՏՄ երկրներից Իրանի հետ առաւել ակտիւ համագործակցում է հէնց Հայաստանը։ Հանրապետութեան արտաքին առեւտրում Իրանի բաժինը կազմում է աւելի քան 4 տոկոս, իսկ Ղազախստանում` մօտ 0.7 տոկոս, Ռուսաստանում` մօտ 0.5 տոկոս։

Յարակից լուրեր

  • «Հրապարակ». «ՀԱՊԿ-ում ձախողումները փորձում են բարդել Շաւարշ Քոչարեանի վրայ»
    «Հրապարակ». «ՀԱՊԿ-ում ձախողումները փորձում են բարդել Շաւարշ Քոչարեանի վրայ»

    «Հրապարակ»-ը գրում է. «Իշխանութիւններին հեշտ ժամանակներ չեն սպասւում. բացի նախընտրական թոհուբուհից, դեկտեմբերի 9-ի նախօրեակին՝ դեկտեմբերի 6-ին, ԵԱՏՄ երկրների ղեկավարների համաժողովն է, որտեղ քննարկւելու-որոշւելու է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը։

  • Իրաքի նախագահն Իրան է ժամանել
    Իրաքի նախագահն Իրան է ժամանել

    Պաշտօնական այցով, այսօր՝ նոյեմբերի 17-ին Իրան է ժամանել Իրաքի Հանրապետութեան նախագահ Բարհամ Սալեհը:

  • Խաղաղութեան գինը
    Խաղաղութեան գինը

    Խաղաղասիրութիւնը քաղաքակրթութեան նւաճումներից է: Հայ ժողովուրդը, անմասն չլինելով քաղաքակրթական նւաճումներից, մեծագոյն հաւատ եւ փափագ ունի խաղաղութեան հաստատման ու պահպանման հարցում: Մենք խաղաղասէր ժողովուրդ ենք, հազարամեակներ շարունակ մասնակցելով պատերազմների շատ քիչ են դէպքերը, երբ մենք ենք այն սկսել: Ընդ որում՝ խաղաղասէր ենք եղել ոչ միայն թոյլ եղած ժամանակ, այլեւ՝ ուժեղ պետականութեան հանգրւաններում:

  • ՀՀ ԱԳՆ. «Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է»
    ՀՀ ԱԳՆ. «Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է»

    Մենք յստակ որոշել ենք մեր դիրքորոշումը, այսինքն` սա մեզ համար չափազանց զգայուն հարց է, քանի որ Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է, որի հետ մենք ունենք լաւ կարգաւորւած երկկողմ օրակարգ, եւ այն չափազանց կարեւոր է տարածաշրջանի ներկայիս իրողութիւնների համատեքստում:

  • Իրանեան պատժամիջոցների քաղաքականութեան հարցերով ամերիկեան փորձագէտներն այցելել են Հայաստան
    Իրանեան պատժամիջոցների քաղաքականութեան հարցերով ամերիկեան փորձագէտներն այցելել են Հայաստան

    ԱՄՆ պետքարտուղարութեան եւ գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խումբը նոյեմբերի 15-16-ին Երեւանում էր՝ հայաստանեան կառավարութեան ու բիզնեսի գործընկերների հետ քննութեան առնելու Իրանի դէմ ուղղւած պատժամիջոցների քաղաքականութիւնը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։