Հա
26/05/2018

Իրանական գազը Հայաստանի սահմանին 15 դոլարով թանկ է ռուսականից

ՀՀ էներգետիկ ենթակառուցւածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորեանը բացայայտել է, է որքան արժի իրանական գազը Հայաստանի սահմանին:

«alikonline.ir» - ՀՀ էներգետիկ ենթակառուցւածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորեանը բացայայտել է, է որքան արժի իրանական գազը Հայաստանի սահմանին: «Իրանական գազը սահմանի վրայ վերջին տւեալներով առաջարկւում է 165 դոլարով, ռուսական գազը մենք ստանում ենք 150 դոլարով՝ դրան գումարած ռուսական «Գազպրոմ» ընկերութեան կողմից 27-28 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր, որն աւելի է էժանացնում ռուսական գազը, քան իրանականը»,- «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրոյցում ասել է նախարարը:

Նա, սակայն, նկատել է, որ չեն դադարեցնում բանակցութիւններն աւելի էժան գազի մատակարարման շուրջ: «Այդ բանակցութիւնները մշտապէս լինելու են, մենք իհարկէ փորձելու ենք էժան գազի այլ աղբիւրներ փնտրել»,- նշել է Արթուր Գրիգորեանը:

Յիշեցնենք, որ Հայաստանն ու Իրանը ստորագրել են էլեկտրաէներգիա-գազ փոխանակման համաձայնագիրը 2004-ին, որի համաձայն, Իրանից մատակարարւող իւրաքանչիւր 1 խմ բնական գազի դիմաց Իրան է առաքւում 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Վիճակագրական տւեալների համաձայն՝ Հայաստանից Իրան տարեկան առաքւում է մօտ 1.2 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։