Հա
09/06/2018 - 10:40

Իրան-Երեւան ուղիղ չւերթները չեն դադարեցւել. ՀՀ Քաղաւիացիայի վարչութիւն

Իրանի Իսլամական Հանրապետութիւնից դէպի Երեւան ուղիղ չւերթները չեն դադարեցւել:

«alikonline.ir» - Իրանի Իսլամական Հանրապետութիւնից դէպի Երեւան ուղիղ չւերթները չեն դադարեցւել:

ՀՀ Քաղաքացիական աւիացիայի գլխաւոր վարչութեան մամուլի քարտուղար Սաթենիկ Յովհաննիսեանը «tert.am»-ին յայտնեց, որ չեղարկւել է 5 չւերթ՝ պայմանաւորւած կոմերցիոն պատճառներով:

«Իրանի Իսլամական Հանրապետութիւնից դէպի Հայաստան ուղիղ չւերթները շարունակւում են իրականացւել»,-ասաց Սաթենիկ Յովհաննիսեանը՝ մեկնաբանելով սոցցանցերում տարածւած տեղեկութիւնն այն մասին, որ իրանական աւիաընկերութիւնները դադարեցնում են չւերթները դէպի Երեւան:

Յիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աւելի վաղ յայտարարել էր, որ մտադիր է վերականգնել Իրանի դէմ սահմանւած տնտեսական պատժամիջոցները, որոնք առնչւելու են նաեւ «Boeing» եւ «Airbus» աւիաընկերութիւններին:
Օբամայի վարչակազմի օրոք 2015-ին պատժամիջոցների վերացումից յետոյ «Boeing»-ը պայմանագիր էր կնքել «Iran Air» աւիաընկերութեան հետ 80 ինքնաթիռ մատակարարելու համար, ինչպէս նաեւ 30 օդանաւի մատակարարման գործարք էր կնքւել «Aseman Airlines»-ի հետ:

Գնային առումով գործարքների արժէքը կազմում էր 20 մլրդ. դոլար:

Դէպի Երեւան չւերթները դադարեցնող աւիաընկերութիւններից մէկը, ըստ շրջանառւող լուրերի՝ հէնց «Aseman Airlines»-ն է:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։