Հա
21/06/2018 - 12:40

Ա. Մինասեան. «Արդէն կան ներդրողներ թէ՛ ԵՄ-ից, թէ՛ ԱՄՆ-ից, թէ՛ ՌԴ-ից, թէ՛ Չինաստանից»

Կան ներդրողներ, ես անուններ չեմ հրապարակի, բայց բաւական մեծ ծաւալի ներդրումների մասին է խօսքը: Աւելի կոնկրետ ներդրումը կը լինի, դուք կը տեսնէք: Այս մասին այսօր կառավարութեան նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրոյցում ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծւիկ Մինասեանը:

«alikonline.ir» - Կան ներդրողներ, ես անուններ չեմ հրապարակի, բայց բաւական մեծ ծաւալի ներդրումների մասին է խօսքը: Աւելի կոնկրետ ներդրումը կը լինի, դուք կը տեսնէք: Այս մասին այսօր կառավարութեան նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրոյցում ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծւիկ Մինասեանը: Գրում է «tert.am»-ը:

Նրա խօսքով՝ ներդրումները վերաբերում են արդիւնաբերութեան, զբօսաշրջութեան, ծառայութիւններին, յատկապէս՝ բարձրարժէք ծառայութիւնների ոլորտներին:

«Հիմնական, գրեթէ բոլոր զարգացած երկրներից մենք ունենք ներդրման ցանկութիւն յայտնողներ, իսկ նրանք, ովքեր արդէն ծրագրերով են հանդէս գալիս, թէ՛ եւրոպական երկրներից են, թէ՛ ԱՄՆ-ից, թէ՛ Ռուսաստանից, թէ՛ Չինաստանից»,- նշեց Արծւիկ Մինասեանը:

Ինչ վերաբերում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրէնքին, որը նախօրէին Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունւեց, Ա. Մինասեանն ընդգծեց, որ օրակարգից դուրս չի եկել հարցը:

«Դուք լսել էք վարչապետի յայտարարութիւնը, որ պարտադիր կուտակայինի հարցը օրակարգում է, մենք առաջիկայում մանրամասն վերլուծութեան պէտք է ենթարկենք համակարգը եւ ներկայացնենք առաջարկութիւն: Այժմ ժամանակաւոր լուծում է տրւած, որպէսզի թեթեւացւի բեռը անձանց, ովքեր պարտադիր կուտակային համակարգում են»,- ասաց նախարարը:

Յարակից լուրեր

  • «Հրապարակ». «ՀԱՊԿ-ում ձախողումները փորձում են բարդել Շաւարշ Քոչարեանի վրայ»
    «Հրապարակ». «ՀԱՊԿ-ում ձախողումները փորձում են բարդել Շաւարշ Քոչարեանի վրայ»

    «Հրապարակ»-ը գրում է. «Իշխանութիւններին հեշտ ժամանակներ չեն սպասւում. բացի նախընտրական թոհուբուհից, դեկտեմբերի 9-ի նախօրեակին՝ դեկտեմբերի 6-ին, ԵԱՏՄ երկրների ղեկավարների համաժողովն է, որտեղ քննարկւելու-որոշւելու է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը։

  • ՀՅԴ-ն, անկախ ընտրութեան արդիւնքներից, չի դադարելու հայ ժողովրդի կուսակցութիւնը լինելուց
    ՀՅԴ-ն, անկախ ընտրութեան արդիւնքներից, չի դադարելու հայ ժողովրդի կուսակցութիւնը լինելուց

    Մենք, առնւազն իմ գնահատմամբ, յաւակնում ենք բաւական լաւ ձայների, քանի որ խորհրդարանը առանց «Դաշնակցութեան» պատկերացնելը, կարծում եմ, որ անհնար է: Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ-ական Արծւիկ Մինասեանը` անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին ՀՅԴ-ի շանսերին:

  • Խաղաղութեան գինը
    Խաղաղութեան գինը

    Խաղաղասիրութիւնը քաղաքակրթութեան նւաճումներից է: Հայ ժողովուրդը, անմասն չլինելով քաղաքակրթական նւաճումներից, մեծագոյն հաւատ եւ փափագ ունի խաղաղութեան հաստատման ու պահպանման հարցում: Մենք խաղաղասէր ժողովուրդ ենք, հազարամեակներ շարունակ մասնակցելով պատերազմների շատ քիչ են դէպքերը, երբ մենք ենք այն սկսել: Ընդ որում՝ խաղաղասէր ենք եղել ոչ միայն թոյլ եղած ժամանակ, այլեւ՝ ուժեղ պետականութեան հանգրւաններում:

  • ՀՀ ԱԳՆ. «Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է»
    ՀՀ ԱԳՆ. «Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է»

    Մենք յստակ որոշել ենք մեր դիրքորոշումը, այսինքն` սա մեզ համար չափազանց զգայուն հարց է, քանի որ Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է, որի հետ մենք ունենք լաւ կարգաւորւած երկկողմ օրակարգ, եւ այն չափազանց կարեւոր է տարածաշրջանի ներկայիս իրողութիւնների համատեքստում:

  • Իրանեան պատժամիջոցների քաղաքականութեան հարցերով ամերիկեան փորձագէտներն այցելել են Հայաստան
    Իրանեան պատժամիջոցների քաղաքականութեան հարցերով ամերիկեան փորձագէտներն այցելել են Հայաստան

    ԱՄՆ պետքարտուղարութեան եւ գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խումբը նոյեմբերի 15-16-ին Երեւանում էր՝ հայաստանեան կառավարութեան ու բիզնեսի գործընկերների հետ քննութեան առնելու Իրանի դէմ ուղղւած պատժամիջոցների քաղաքականութիւնը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։