Հա
Կիրակի, 24 Յունիսի 2018 09:30

1 դոլարը՝ 8000 թուման. արտարժոյթի շուկայում գնաճը շարունակւում է

Արտարժոյթի շուկայում գնաճը շարունակւում է: Երէկ՝ յունիսի 23-ին, 1 դոլարը վաճառւել է 8000 թումանով, իսկ 1 եւրոն՝ 9100 թումանով:

«alikonline.ir» - Արտարժոյթի շուկայում գնաճը շարունակւում է: Երէկ՝ յունիսի 23-ին, 1 դոլարը վաճառւել է 8000 թումանով, իսկ 1 եւրոն՝ 9100 թումանով:

Շուկայում, անցեալ շաբաթւայ համեմատութեամբ, գնային տատանումներն աւելացել են: Մէկ շաբաթւայ ընթացքում 1 դոլարի գինը 7200 թումանից բարձրացել է 8000 թումանի, իսկ 1 եւրոյի գինը 8200 թումանից հասել է 9100 թումանի:

Սա այն դէպքում, երբ երէկ, Կենտրոնական բանկը դոլարի պաշտօնական գինը սահմանել է 4270 թուման, իսկ եւրոյինը՝ 5000 թուման:

Ոսկեդրամի գինը նոյնպէս աճել է 98 հազար թումանով՝ հասնելով 2 մլն. 696 հազար թումանի:

Մասնագէտները գների նման աճը պայմանաւորում են ԿԲ-ի կողմից արտարժոյթի շուկայում դոլարի ներարկման կասեցմամբ եւ անշարժ գոյքի շուկայում նկատւող լճացմամբ:

Մինչ ԿԲ-ն շարունակում է քար լռութիւն պահպանել արտարժոյթի շուկայում նկատւող հերթական անկայունութեան վերաբերեալ, երէկ՝ յունիսի 23-ին Հարկային կազմակերպութիւնից տեղեկացրել են, որ ձեւաւորւել է աշխատանքային յատուկ խումբ, որը զբաղւելու է արտարժոյթի, ոսկու, աւտոմեքենաների եւ անշարժ գոյքի շուկաների միջնորդների գործունէութեան հարցով:

 

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ