Հա
10/07/2018 - 11:40

Հայաստանի բաց երկինքը` որպէս անվերապահ բարիք. փորձագէտը ամփոփել է 4 տարւայ արդիւնքները

Հայաստանը աւելի քան չորս տարի առաջ կորցրեց ազգային աւիափոխադրողին` «Արմաւիա» ընկերութիւնը յայտարարեց սննկացման մասին։ Առաւել «մտահոգւած» մարդիկ նախազգուշացնում էին ոլորտում սպասւող անխուսափելի աղէտի մասին, սակայն ստացւեց հակառակը։

«alikonline.ir» - Հայաստանը աւելի քան չորս տարի առաջ կորցրեց ազգային աւիափոխադրողին` «Արմաւիա» ընկերութիւնը յայտարարեց սննկացման մասին։ Առաւել «մտահոգւած» մարդիկ նախազգուշացնում էին ոլորտում սպասւող անխուսափելի աղէտի մասին, սակայն ստացւեց հակառակը։

2010-2018 թւականներին Հայաստանում ուղեւորափոխադրումների ընդհանուր ծաւալը 50% եւ աւելի աճել է, չւերթերի քանակն աճել է 30%-ով, «Sputnik» Արմենիայի ռադիոկայանի եթերում ասաց ներդրումային եւ առեւտրային քաղաքականութեան ոլորտի փորձագէտ Գէորգ Թորոսեանը։

Նա ամփոփել է բաց երկնքի չորս տարւայ քաղաքականութեան արդիւնքները եւ նշել այդ տարիների ընթացքում Հայաստանի աւիացիոն ոլորտի ձեռքբերումներն ու բացթողումները։

«Վերջին տարիների ընթացքում նախկին իշխանութիւնը տարբեր ոլորտներում բազմաթիւ բացթողումների եւ ձախողումների մեղաւորութիւնը բարդում էր անբարենպաստ արտաքին միջավայրի, գլոբալ ճգնաժամի, հակառուսական պատժամիջոցների վրայ եւ այլն։  Աւիափոխադրումների ոլորտը այն սակաւաթիւ ոլորտներից մէկն էր, որը կայուն աճ էր գրանցում, ընդ որում` բաւական ազդեցիկ»,- նկատեց մասնագէտը։

Թորոսեանի տւեալներով` 2010-2018 թւականներին ուղեւորափոխադրումների ընդհանուր ծաւալն աճել է աւելի քան 1.5 անգամ (50%), իսկ չւերթերի քանակը` 30%-ով։

«Չմոռանանք, որ այդ ընթացքում մենք ապրիլեան պատերազմ ենք ունեցել, որը եւս իր բացասական հետքն է թողել»,- յիշեցրեց նա։

Թորոսեանի խորին համոզմամբ` նոյնիսկ այդ պայմաններում  աճը ազատականացման քաղաքականութեան արդիւնք էր, որը ՀՀ կառավարութիւնը, թէեւ ուշացումով, սակայն իրականացրեց։

«Ինչո՞ւ ուշացումով, որովհետև Վրաստանի կառավարութիւնը, օրինակ,  բաց երկնքի քաղաքականութեանն անցում է կատարել աւելի քան 10 տարի առաջ, եւ այդ ընթացքում երկիրը մեծ յաջողութիւնների է հասել»,- ասաց նա։

Երկրորդ կարեւոր ձեռքբերումն, ըստ Թորոսեանը, աւիատոմսերի գներն են. յատկապէս ծանրաբեռնւած ուղղութիւններով տոմսերի գներն իջել են։

«Նախեւառաջ խօսքը Ռուսաստանի մասին է` այդ երկրին բաժին է հասնում մեր ուղեւորահոսքի աւելի քան 70%-ը։ Մասնաւորապէս, թռիչքից երկու ամիս առաջ կարելի է երկկողմանի ուղղութեամբ աւիատոմս ձեռք բերել 195 դոլարով. հինգ տարի առաջ նման գներ չկային։ Բացի այդ, կոնկրետ Մոսկւայի ուղղութեամբ ոչ միայն աւիատոմսերի գներն են իջել, այլեւ աճել է չւերթերի քանակը` այսօր իւրաքանչիւր օր 12-13 չւերթ է իրականացւում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է պակաս ծանրաբեռնւած ուղղութիւններին, դժւար է ասել, որ գներն իջել են` չւերթերն աւելի հատւածական են աշխատում։ Սակայն, օրինակ, նոյն Փարիզի դէպքում, երկու ամիս շուտ աւիատոմս գնելու դէպքում, այն կարժենայ մօտ 400 դոլար, գրեթէ նոյն գինը, ինչը Վրաստանում, ընդգծեց խօսնակը։

Անդրադառնալով խնդիրներին, Թորոսեանը նշեց, որ ամենագլխաւոր խնդիրը «Զւարթնոց» օդանաւակայանի ծառայութիւնների չհիմնաւորւած թանկ լինելն է։ 

«Տարածաշրջանում, նկատի ունեմ Արեւելեան Եւրոպան, Մերձաւոր Արեւելքը, Միջին Ասիան, այն ամենաթանկ օդանաւակայաններից մէկն է։ Օդանաւակայանի ծառայութիւնները 25 դոլար արժեն, եւ այն ներառւած է տոմսի գնի մէջ, չենք խօսում 10 հազար դրամի` այսպէս կոչւած «օդի հարկի» մասին։ Եթէ մի մարդու համար դա 25 դոլար է, ապա 4 անձանցից բաղկացած ընտանիքը պէտք է 100 դոլար վճարի, իսկ եթէ տոմսը երկկողմանի ուղղութեամբ է` 200։ Լուրջ գումար է»,- փաստեց տաղաւարի հիւրը։

Թորոսեանը համոզւած է, որ ՀՀ կառավարութիւնը պէտք է զբաղւի այդ հարցով։

Յարակից լուրեր

  • Ակնարկ. Ուաշինկթընի հետեւողական պահուածքը խնդրոյ խռարկայ է
    Ակնարկ. Ուաշինկթընի հետեւողական պահուածքը խնդրոյ խռարկայ է

    Հայաստանի Հանրապետութեան մէջ Միացեալ Նահանգներու դեսպանին կատարած յայտարարութիւնը թէ՛ պատմական եւ թէ՛ քաղաքական ու իրաւական տուեալներով կարելի է հակափաստարկել: Բնականաբար նաեւ շատ համոզիչ ձեւերով պարզել, թէ ինչո՛ւ այդ մասին քննարկումներ չկան հայկական դաշտին մէջ, երբ յատկապէս ի սպառ կը բացակային քննարկումները Պաքուի մէջ անցեալին վերադարձը բացառելու եւ Արցախի ժողովուրդի կամարտայայտութեան փաստին հետ հաշուի նստելու: Որուն համար զարմանք չի յայտներ ամերիկացի դիւանագէտը:

  • Մեկնարկում է Իրանի եւ Հայաստանի առողջապահական զբօսաշրջութեան ոլորտների համագործակցութիւնը
    Մեկնարկում է Իրանի եւ Հայաստանի առողջապահական զբօսաշրջութեան ոլորտների համագործակցութիւնը

    ԻԻՀ առողջապահութեան փոխնախարար Հաշեմիի Հայաստան կատարած այցի ընթացքում, քննարկւել է երկու երկրների միջեւ առողջապահական զբօսաշրջութեան զարգացման հարցը: Այդ շրջանակում, առաջին իրանական ընկերութիւնը ռադիոթերապիայի զարգացած սարքաւորումներով սկսել է Հայաստանում իր աշխատանքը:

  • Վահան Իշխանեան. «Ինչ շուտ հպարտ քաղաքացիները դարձան բեսետկեքի անբաններ»
    Վահան Իշխանեան. «Ինչ շուտ հպարտ քաղաքացիները դարձան բեսետկեքի անբաններ»

    Հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում. «Նիկոլ Փաշինեանը արդէն հակայեղափոխականներ է փնտրում հասարակութեան աւելի լայն շերտերում, ամենախոցելի խաւերում՝ գործազուրկների ու աղքատների մէջ, արդէն ամենաաղքատ խաւերին է մեղադրում երկրի տնտեսական անյաջողութիւններում, նրանց մեղադրում է թէ ծոյլ են, չեն ուզում աշխատել։ 

  • Չինաստանը Հայաստանին նւիրաբերեց շտապ բուժօգնութեան 200 աւտոմեքենայ
    Չինաստանը Հայաստանին նւիրաբերեց շտապ բուժօգնութեան 200 աւտոմեքենայ

    Չինաստանի Ժողովրդական Հանրապետութիւնը Հայաստանի Հանրապետութեանը նւիրաբերեց շտապ բուժօգնութեան 200 աւտոմեքենայ. յանձնման հանդիսաւոր արարողութիւնը տեղի ունեցաւ Երեւանում, ներկայ էին ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը, Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Թիէն Ըրլոնգը, ՀՀ առողջապահութեան նախարարի պաշտօնակատար Արսէն Թորոսեանը եւ այլք:

  • Վարդան Ոսկանեան. «Իրանը շահագրգռւած է Հայաստանի տարածքով տարանցման միջոցով դէպի Սեւ ծով ելք ապահովման հնարաւորութեամբ»
    Վարդան Ոսկանեան. «Իրանը շահագրգռւած է Հայաստանի տարածքով տարանցման միջոցով դէպի Սեւ ծով ելք ապահովման հնարաւորութեամբ»

    Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Բազմիցս նշել եմ, որ իրանցիների համար նշանաբանութիւնը եւ խօսքային կամ գործնական մակարդակում անուղղակի նշանների կամ ուղերձների փոխանակումը չափազանց արդիական եւ, ըստ էութեան, աշխարհայացքային կարեւորագոյն բաղադրիչ է։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։