Հա
11/07/2018

«BMW»-ն համատեղ գործարան կը կառուցի «Great Wall»-ի հետ Չինաստանում «Mini» մակնիշի մեքենաներ արտադրելու համար

Լիւքս դասի մեքենաներ արտադրող գերմանական «BMW AG» ընկերութիւնը համատեղ ձեռնարկութիւն է ստեղծում չինական «Great Wall» ընկերութեան հետ «Mini» ապրանքանիշի մոդելներ արտադրելու համար:

«alikonline.ir» - Լիւքս դասի մեքենաներ արտադրող գերմանական «BMW AG» ընկերութիւնը համատեղ ձեռնարկութիւն է ստեղծում չինական «Great Wall» ընկերութեան հետ «Mini» ապրանքանիշի մոդելներ արտադրելու համար:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս հաղորդում է «Bloomberg»-ը, ընկերութիւնների միջեւ կնքւած համաձայնագրի պայմանների համաձայն՝ աւտոարտադրողները կը տիրապետեն համատեղ ձեռնարկութեան 50 տոկոս բաժնետոմսերին եւ 128.4 մլն. դոլար կը ներդնեն առաջին փուլում:

Համատեղ ձեռնարկութիւնը կը ստանայ «Spotlight Automotive Limited» անւանումը: Այն կը զբաղւի նաեւ «Great Wall» էլեկտրամեքենաների թողարկմամբ չինական շուկայի համար:

Նորաստեղծ ձեռնարկութիւնը կը տեղակայւի չինական Ցզեանսու նահանգում:

«BMW»-ի եւ «Great Wall»-ի միջև կնքւած համաձայնագիրը մէկն է այն համալիր փաստաթղթերից, որոնք ստորագրւել են գերմանական եւ չինական ընկերութիւնների միջեւ այս շաբաթ Բեռլինում Անգելլա Մերկէլի եւ Չինաստանի պետխորհրդի վարչապետ Լի Կեցեանի միջեւ կայացած հանդիպման ֆոնին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։