Հա
14/07/2018 - 14:30

ՀՀ-ում իրանահայ գործարարը եւ Գագիկ Ծառուկեանը տարածաշրջանում նմանը չունեցող գործարան են հիմնում

ՀՀ Կոտայքի մարզում դէպի Եղւարդ տանող ճանապարհի յարակից տարածքում աւարտին են մօտենում Գագիկ Ծառուկեանի հիմնադրած «Մուլտի գրուպ» կոնցեռնի եւ իրանահայ գործարար Հենրիկ Տէր-Ղուկասեանի հիմնադրած «Արմօյլ» ընկերութեան համատեղ նախաձեռնած քսաիւղերի գործարանի լայնամասշտաբ շինարարական աշխատանքները:

«alikonline.ir» - ՀՀ Կոտայքի մարզում դէպի Եղւարդ տանող ճանապարհի յարակից տարածքում աւարտին են մօտենում Գագիկ Ծառուկեանի հիմնադրած «Մուլտի գրուպ» կոնցեռնի եւ իրանահայ գործարար Հենրիկ Տէր-Ղուկասեանի հիմնադրած «Արմօյլ» ընկերութեան համատեղ նախաձեռնած քսաիւղերի գործարանի լայնամասշտաբ շինարարական աշխատանքները:

Ներդրումային այս ծրագիրը կեանքի է կոչւել Գագիկ Ծառուկեանի նախաձեռնութեամբ‚ որը պատրաստակամութիւն է յայտնել կանգնել իրանահայ գործարարի ստեղծած ընկերութեան կողքին։

Կատարւած աշխատանքներին ծանօթանալու եւ քսաիւղերի նորաստեղծ գործարանի շահագործման լիցենցենզիա տրամադրելու հնարաւորութիւնը դիտարկելու նպատակով յուլիսի 9-ին գործարան էին այցելել Դուբայուն տեղակայւած Միացիալ Էմիրութիւնների ազգային նաւթային ընկերութեան ղեկավար կազմի ներկայացուցիչները:

Նոյն օրը, ԱՄԷ-ի ազգային նաւթային ընկերութեան ներկայացուցիչները, «Մուլտի գրուպ» կոնցերնի գլխաւոր տնօրէն Սեդրակ Արուստամեանի եւ «Արմօյլ» ընկերութեան հիմնադիր Հենրիկ Տէր-Ղուկասեանը նախաձեռնութեամբ ՀՀ կառավարութեան շէնքում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ:

Հանդիպումը գնահատելով հոյակապ, Հենրիկ Տէր-Ղուկասեանն ասել է. «Քննարկւել են Դուբայից հումք ներկրելու վերաբեալ հարցերն ու Հայաստանում ստեղծւած նոր իրողութիւնները»:

«Արմօյլ» ընկերութեան համասեփականատէր Հենրիկ Տէր-Ղուկասեանը  գործարան այցի ժամանակ «Կենտրոն» հեռուստաընկերութանը յայտնել է. «Գագիկ Ծառուկեանի անձնական ներկայութեան եւ նպաստի շնորհիւ է, որ «Արմօյլ»-ին յաջողւում է Հայաստանում իրականացնել իր առջեւ դրւած նպատակները»:

Նշենք որ, գիւղի արտադրամասում արտադրւելու են բարձրակարգ շարժիչի հանքային հումքով իւղեր, շարժիչի սինթետիկ հումքով իւղեր, փոխանցման տուփի իւղեր, հիդրաւլիկ իւղեր, արդիւնաբերական իւղեր, տարբեր հակասառեցուցիչ հեղուկներ եւ տարատեսակ այլ նաւթամթերքներ:

Գործարանի լաբորատորիան նախատեսւած է լինելու բոլոր տեսակի նաւթամթերքի հետազօտութիւնների փորձաքննութիւնների իրականացման համար: Այն համալրւած է լինելու միջազգային ստանդարտներին համապատասխան փորձաքննութիւնների եւ հետազօտութիւնների համար նախատեսւած սարգաւորումներով: Նոյն լաբորատորիան անհրաժեշտութեան դէպքում կարող է նաեւ ծառայել Հայաստանի կառավարութեանը պետական նշանակութեան ստուգումների իրականացման նպատակով:

Նախաձեռնութեան հեղինակների խօսքով. «Քսաիւղերի նոր գործարանի շնորհիւ Հայաստանը կունենայ նաւթամթերքի հայրենական արտադրող, որը հնարաւորութիւն կը ստեղծի Հայաստանի կլիմայական պայմաններին համապատասխան արտադրանք թողարկել, երկրում կը բացւեն հարիւրաւոր նոր աշխատատեղեր կը բարձրանայ զբաղւածութեան մակարտակը, կաւելանան պետական բիւջէ վճարւող հարկերը»:

Image Gallery

View the embedded image gallery online at:
http://alikonline.ir/news/item/48218-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId26a7589067

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։