Հա
19/07/2018 - 09:20

Պենտագոնն ու «Boeing»-ը 3.9 մլրդ. դոլարի պայմանագիր են կնքել նախագահական ինքնաթիռներ գնելու մասին

ԱՄՆ պաշտպանութեան նախարարութիւնը եւ «Boeing» ընկերութիւնը 3.9 մլրդ. դոլարի պայմանագիր են ստորագրել «Air Force One» («Ինքնաթիռ համար մէկ») նոր ծրագրի շրջանակներում: «interfax.ru»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասւում է Պենտագոնի հաղորդագրութեան մէջ:

«alikonline.ir» - ԱՄՆ պաշտպանութեան նախարարութիւնը եւ «Boeing» ընկերութիւնը 3.9 մլրդ. դոլարի պայմանագիր են ստորագրել «Air Force One» («Ինքնաթիռ համար մէկ») նոր ծրագրի շրջանակներում: «interfax.ru»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասւում է Պենտագոնի հաղորդագրութեան մէջ: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս յայտնում են ամերիկեան աղբիւրները, մնում է համաձայնեցնել միայն օդանաւի գոյնի հարցը:

Ներկայում նախագահական «Boeing»-ները ներկւած են սպիտակ, կապոյտ եւ բաց երկնագոյն երանգներով: Այդ տարբերակը 55 տարի առաջ ընտրել է ԱՄՆ առաջին տիկին Ջէքի Քեննեդին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այն դուր չի գալիս, նա ցանկանում ինքնաթիռի գոյները համապատասխանեցնել ամերիկեան դրօշի գոյները՝ կապոյտ, կարմիր, սպիտակ:

ԱՄՆ ռազմաօդային ուժերը նախագահի համար «Boeing-747-8» մակնիշի երկու յատուկ սարքաւորումներով յագեցած ինքնաթիռ կը գնեն: Այս շարքի ինքնաթիռները նախագահականի կարգավիճակով օգտագործւում են 1990 թւականից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։