Հա
30/07/2018

Դոլարը ռեկորդային ցուցանիշ սահմանեց. ԿԲ-ը հանդէս է եկել յայտարարութեամբ

Արտարժոյթի շուկայում, երէկ՝ յուլիսի 29-ին ԱՄՆ դոլարի փոխարժէքի ռեկորդային ցուցանիշ է սահմանւել:

«alikonline.ir» - Արտարժոյթի շուկայում, երէկ՝ յուլիսի 29-ին ԱՄՆ դոլարի փոխարժէքի ռեկորդային ցուցանիշ է սահմանւել:

Օրւայ կէսին մէկ դոլարի փոխարժէքը հատել է 10 հազար թումանի սահմանը, իսկ օրւայ վերջում՝ 11 հազար թումանի սահմանը:

Գնի թռիչքային նման աճ են գրանցել նաեւ արտասահմանեան այլ արտարժոյթները: Մէկ եւրոն վաճառւել է 12 հազար 100 թումանով, իսկ անգլիական ֆունդ ստերլինգը՝ 13 հազար 600 թումանով:

Արտարժոյթի շուկայում փոխարժէքի նման թռիչքային աճն իր բացասական ազդեցութիւնն է թողել ոսկու շուկայի վրայ եւս: Երէկ, մէկ ոսկեդրամի գինն աճել է միանգամից 13 տոկոսով (400 հազար թուման)՝ հատելով 4 մլն. թումանի շեմը:

Արտարժոյթի եւ ոսկու շուկայում գրանցւաց հերթական անկայունութեան առիթով Կենտրոնական բանկը հանդէս է եկել յայտարարութեամբ:

«Արտարժոյթի եւ ոսկու շուկայում գրանցւած ոչ բնական իրադարձութիւնները որեւէ առնչութիւն չունեն երկրի տնտեսական իրականութեան եւ արտարաժոյթային կարողականութեան հետ»,- ասւած է յայտարարութեան մէջ՝ նշելով, որ դրանք հիմնականում պայմանաւորւած են թշնամու սադրանքներով, որոնք նպատակ են հետապնդում վտանգել երկրի տնտեսութեան կայունութիւնն ու ժողովրդի հոգեբանական անդորրը:

ԿԲ-ը տեղեկացրել է, որ մշակում է բանկի նոր նախագահի յայտարարած ծրագրերին համահունչ նոր քայլեր ու մօտեցումներ, որոնք գործադրւելու են մօտ ապագայում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։