Հա
09/08/2018 - 10:50

Չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին՝ Չինաստանը, ՌԴ-ն եւ Հնդկաստանը կը շարունակեն իրանական նաւթ գնել

Չինաստանի, Ռուսաստանի եւ Հնդկաստանի իշխանութիւնները մտադիր են շարունակել գնել իրանական նաւթը՝ չնայած Իրանի դէմ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներին:

«alikonline.ir» - Չինաստանի, Ռուսաստանի եւ Հնդկաստանի իշխանութիւնները մտադիր են շարունակել գնել իրանական նաւթը՝ չնայած Իրանի դէմ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներին: Այս մասին ըստ «news.am»-ի՝ գրել է «The Wall Street Journal»-ը:

Թերթը նշում է, որ ԱՄՆ-ի սահմանած սահմանափակումները կը դժւարացնեն Իրանում նաւթային հանքավայրերում օտարերկրեայ ներդրողների ներդրումները:

«Ասիական նաւթային ներդրողներն իրանական նախագծերում վերջին ամիսներին յայտնաբերել են, որ իրենք չեն կարող ապաւինել Արաբական Միացեալ Էմիրութիւններում իրենց բանկային գործընկերներին Իրանում իրականացւող ծրագրերին միջոցներ փոխանցելու համար»,- գրում է թերթը:

Ըստ նաւթային ընկերութիւնների ներկայացուցիչների եւ նաւթի եւ գազի հանքավայերերի աշխատակիցների, ներկայ իրավիճակի հետ կապւած, միլիարդաւոր դոլարների մի քանի գործարքներ հետաձգւել են:

Չինաստանի «Sinopec» ընկերութիւնը բանակցութիւններ է վարել Թեհրանում հսկայ նաւթային հանքավայրում 3 մլրդ դոլարի ներդրման մասին: «Sinopec»-ի մօտ աղբիւրների խօսքով, գործարքը պէտք է տեղի ունենար յուլիսին, սակայն չինական ընկերութիւնը մինչ այսօր փորձում է համապատասխան բանկային ուղիներ գտնել տրանզակցիայի համար:

Նման խնդիրներ են առաջացել նաեւ «China National Petroleum Corp.»-ի մօտ (CNPC): Պետական ընկերութիւնը նախատեսում է 1 մլրդ դոլար ներդնել իրանական բնական գազի արտադրութեան նախագծում, սակայն այժմ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետ կապւած հնարաւոր է համարում գործարքից դուրս գալը :

Ռուսական «Զարուբեժնեֆտը», ինչպէս նշում է «WSJ»-ն, մարտին պայմանաւորւել էր 700 մլն դոլարի երկու փոքր հանքավայրերի շահագործման վերաբերեալ նախնական գործարքի մասին:

Բացի այդ, Հնդկաստանի «ONGC» եւ Ինդոնեզիայի «Pertamina» ընկերութիւնները, որոնք պայմանաւորւել են ներդրումներ կատարել Իրանում նաւթային եւ գազային հանքավայրերում, այժմ վստահ չեն ներդրումներ կատարելու հարցում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։