Հա
11/08/2018

ՀՅԴ-ն ներկայացրեց սոցիալ-տնտեսական քաղաքականութեան հիմնադրոյթների սեփական նախագիծը

Երէկ, օգոստոսին 10-ին տեղի ունեցաւ ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի կողմից մշակւած` «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականութեան հիմնադրոյթների» նախագծի շնորհանդէսը:

«alikonline.ir» - Երէկ, օգոստոսին 10-ին տեղի ունեցաւ ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի կողմից մշակւած` «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականութեան հիմնադրոյթների» նախագծի շնորհանդէսը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Նախագիծը բովանդակում է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող ՀՅԴ հիմնարար մօտեցումները, սկզբունքներն ու հաւաքական լուծումները:

ՀՅԴ Բիւրոյի անունից բացման խօսքով հանդէս եկած գիւղատնտեսութեան դաշնակցական նախարար Արթուր Խաչատրեանը նշեց, որ սոյն փաստաթուղթը, որի մշակումն սկսւել է դեռեւս ձմռանը, ներկայ պահին նախագծի վիճակում է, եւ ներկուսակցական ու աւելի լայն ֆորմատով քննարկումների արդիւնքում կը բիւրեղանայ ու կը դառնայ այն ուղեցոյցը, որի հիման վրայ կը մշակւեն հետագայ` աւելի գործնական նշանակութիւն եւ ուղղւածութիւն ունեցող տնտեսական փաստաթղթերը, որոնցով կառաջնորդւեն տնտեսական քաղաքականութիւն իրականացնելիս:

Այնուհետեւ ելոյթով հանդէս եկաւ ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի ծրագրերի համակարգող Թադէոս Աւետիսեանը, ով մանրամասն ներկայացրեց նախագիծը:

Նախագծին եւ նրա սեղմագրին կարելի է մանրամասն ծանօթանալ` այստեղ:

Նշենք, որ նախագիծն երէկւանից դրւել է հանրային բաց քննարկման՝ հրապարակայնացնելու, առաջարկներ ստանալու եւ շահագրգիռ քննարկումների արդիւնքներով առաջ քաշւած հիմնադրոյթները բարելաւելու նպատակադրմամբ:

Լրամշակւած նախագծի վերջնական տարբերակը եւս կը հրապարակւի եւ ՀՀ Ազգային Ժողովի առաջիկայ ընտրութիւններին ընդառաջ՝ հիմք կարող է հանդիսանալ ՀՅԴ նախընտրական ծրագրի համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։