Հա
11/08/2018

Հայաստանում կը ստեղծւի իրանական գիւղատնտեսական տեխնիկայի արտադրութիւն

Իրանական «Arad Agricultural Machinery» ընկերութիւնը մտադիր է Հայաստանում գիւղատնտեսական արտադրական տեխնիկայի արտադրութեան գործարան ստեղծել: Համագործակցութեան մասին համապատասխան յուշագիրը ստորագրւել է օգոստոսի 10-ին «Բիզնես Հայաստան» հիմնադրամի միջազգային գործարար խմբի ղեկավար Նարեկ Ալեքսանեանի եւ «Arad Agricultural Machinery» ընկերութեան տնօրէն Նասեր Ռահիմի կողմից:

«alikonline.ir» - Իրանական «Arad Agricultural Machinery» ընկերութիւնը մտադիր է Հայաստանում գիւղատնտեսական արտադրական տեխնիկայի արտադրութեան գործարան ստեղծել: Համագործակցութեան մասին համապատասխան յուշագիրը ստորագրւել է օգոստոսի 10-ին «Բիզնես Հայաստան» հիմնադրամի միջազգային գործարար խմբի ղեկավար Նարեկ Ալեքսանեանի եւ «Arad Agricultural Machinery» ընկերութեան տնօրէն Նասեր Ռահիմի կողմից: Տեղեկացնում է «news.am»-ը:

Յուշագրի շրջանակներում «Բիզնես Հայաստան» հիմնադրամը իրանական ընկերութեանը կաջակցի ինչպէս նախնական փուլում, այնպէս էլ ծրագրի իրականացման յաջորդ փուլերում, ընդհուպ մինչեւ արտահանման խթանումը:

Ծրագրում ներդրումները կը կազմեն 1 մլն դոլար: Իրանական ընկերութիւնը մտադիր է Հայաստանում գիւղատնտեսական տեխնիկայի արտադրութիւնը սկսել սեպտեմբերին: Առաջին փուլում ընկերութիւնում կաշխատի մօտ 20 աշխատակից, աւելի ուշ նրանց թիւը կը հասնի 100-ի` տեղական շուկայից կադրերի համապատասխան վերապատրաստումից յետոյ:

««Բիզնես-Հայաստան» հիմնադրամի հետ միասին Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարութեան աջակցությամբ մենք պատրաստւում ենք արտօնեալ պայմաններ ապահովել հայ գնորդների համար», - ասաց է Նասեր Ռահիմը:

«Յոյս ունեմ, որ այս նախագիծը կը նպաստի երկու երկրների միջեւ տնտեսական յարաբերութիւնների զարգացմանը, ինչպէս նաեւ կաջակցի Հայաստանում գիւղատնտեսութեան ոլորտին», - աւելացրեց Նասեր Ռահիմը:

«Այս յուշագրի ստորագրումը իրանական ընկերութեան հետ եւս մէկ հնարաւորութիւն է երկու երկրների միջեւ համագործակցութեան ակտիւացման համար», - ասաց «Բիզնես Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրէն Արմէն Աւակ Աւակեանը:

Նրա խօսքով, գիւղատնտեսական տեխնիկայի արտադրութեան մէջ ընկերութիւնը կօգտագործի իրանական, տեղական եւ արտասահմանից ներկրւած հումք: Թիրախային շուկան Ռուսաստանն է, սակայն չի բացառւում նաեւ վաճառքը Հայաստանում:

Փաստաթղթի ստորագրման արարողութեանը ներկայ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Աւագ Աւանեսեանը նշեց, որ նման ծրագրերը վկայում են Հայաստանում բիզնեսի համար բարենպաստ գործարար եւ ներդրումային միջավայրի մասին:

«Յաջողութիւն եմ ցանկանում իրանական ընկերութիւնը, քանի որ նրա յաջողութիւնը ցոյց կը տայ, որ Հայաստանում ձեռնտու է բիզնեսով զբաղւել», - ասաց նա: ՀՀ գիւղատնտեսութեան փոխնախարար Արմէն Յարութիւնեանն իր հերթին յաւելեց, որ ներդրումները Հայաստանի գիւղատնտեսութեան ոլորտի համար առանցքային նշանակութիւն ունեն, եւ հաճելի է, որ հարեւան երկրից ընկերութիւնը հետաքրքրութիւն է ցուցաբերել Հայաստանի գիւղատնտեսութեան ոլորտի նկատմամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։