Հա
13/08/2018 - 10:20

Վարդան Ոսկանեան. «Իրանի դէմ կիրառւող պատժամիջոցները բացում են նոր հնարաւորութիւններ ՀՀ տնտեսութեան համար»

Իրանի դէմ պարբերաբար կիրառւող ամերիկեան պատժամիջոցները Հայաստանի տնտեսութեան համար բացում են նոր հնարաւորութիւններ: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է իրանագէտ Վարդան Ոսկանեանը:

«alikonline.ir» - Իրանի դէմ պարբերաբար կիրառւող ամերիկեան պատժամիջոցները Հայաստանի տնտեսութեան համար բացում են նոր հնարաւորութիւններ: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է իրանագէտ Վարդան Ոսկանեանը:

«Բազմիցս նշել եմ, որ Իրանի դէմ պարբերաբար կիրառւող ամերիկեան պատժամիջոցները ոչ միայն ռիսկեր են առաջացնում մեր տնտեսութեան համար, այլ նաեւ բացում նոր հնարաւորութիւններ։

Ընդամենը մի քանի օր առաջ նախագահ Դ․ Թրամփի վարչակարգի՝ Թեհրանի դէմ ուժի մէջ մտցրած պատժամիջոցներն արգելում են նաեւ Իրանում արտադրւած պարսկական գորգերի ներմուծումը Միացեալ Նահանգներ։ Որպէսզի պատկերացում լինի, թէ գումարային արտայայտութեամբ ի՞նչ ծաւալների առեւտրի մասին է խօսքը, նշեմ, որ միայն 2016 եւ 2017 թթ․Իրանից ԱՄՆ են ներմուծւել համապատասխանաբար 56 եւ 97 միլիոն դոլարի պարսկական գորգեր։

Այս առումով, կարծում եմ՝ կարելի է քննարկել եւ դրական արդիւնքների դէպքում արագօրէն իրականացնել, դիցուք, Մեղրիի ազատ տնտեսական գօտում պարսկական գորգերի հայ-իրանական համատեղ արտադրութեան կազմակերպումը, որը միտւած կը լինի բաւարարելու հէնց ԱՄՆ շուկայի պահանջարկը, քանի որ Հայաստանի արտադրանքը կարող է ազատօրէն վաճառւել ցանկացած երկրում»,- գրել է նա: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։