Հա
14/08/2018 - 09:10

Ռեզա Արդաքանիան. «Հայաստանը պատուհան՝ դէպի ԵԱՏՄ շուկայ»

Իրանը Հայաստանը դիտարկում է որպէս պատուհան՝ դէպի Եւրասիական տնտեսական միութեան 180 մլն.-անոց շուկայ: Այս մասին Երեւանում երէկ` oգոստոսի 13-ին տեղի ունեցած հայ-իրանական միջկառավարական յանձնաժողովի 15-րդ նիստի ժամանակ յայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը։

«alikonline.ir» - Իրանը Հայաստանը դիտարկում է որպէս պատուհան՝ դէպի Եւրասիական տնտեսական միութեան 180 մլն.-անոց շուկայ: Այս մասին Երեւանում երէկ` օգոստոսի 13-ին տեղի ունեցած հայ-իրանական միջկառավարական յանձնաժողովի 15-րդ նիստի ժամանակ յայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը։

Նրա խօսքով՝ Իրանի քաղաքականութիւնը հիմնւած է ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլ նաեւ աշխարհի տարբեր երկրների հետ յարաբերութիւնների զարգացման վրայ: «Անշուշտ, Հայաստանի եւ Իրանի միջեւ քաղաքական յարաբերութիւնները կարող են նպաստել տարածաշրջանի երկրների միջեւ յարաբերութունների բարելաւմանը»,- նշել է նախարարը:

Նա միեւնոյն ժամանակ նշել է, որ թէեւ հայ-իրանական յարաբերութիւնները գտնւում են բարձր մակարդակի վրայ, այդուհանդերձ, երկու երկրների միջեւ համագործակցութիւնը զարգացնելու համար կայ աւելի մեծ պոտենցիալ եւ ներուժ, որը լաւագոյնս չի օգտագործւում:

Նախարարը կարեւորել է էներգետիկ կապերի զարգացումը հարեւան այլ երկրների՝ Պակիստանի, Աֆղանստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրաքի հետ:

Նախարարը խօսելով Հայաստանի տարածքով Ռուսաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու հնարաւորութեան մասին ընդգծել է. «Մենք Հայաստանի հետ բանակցութիւններ ենք սկսել Ռուսաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու հնարաւորութեան շուրջ»:

Նա յաւելել է, որ Իրանի համար կարեւոր առաջադրանքը եւրոպական էլեկտրական ցանցերին միանալն է՝ ընդգծելով, որ Թեհրանն այդ նպատակին հասնելու մի քանի տարբերակներ ունի:

«Այդ տարբերակներից մէկը մեր հիւսիսային հարեւանների միջոցով Եւրոպայի էլեկտրական ցանցերին միանալն է»,- ասել է նախարարը:

Յարակից լուրեր

  • «Որեւէ երկրի հետ պատերազմելու նպատակ չունենք, սակայն պաշտպանելու ենք մեզ». Զարիֆ
    «Որեւէ երկրի հետ պատերազմելու նպատակ չունենք, սակայն պաշտպանելու ենք մեզ». Զարիֆ

    ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն Իրանի նախկին ԱԳ նախարարների եւ Իրանում հաւատարմագրւած դեսպանների ու օտարերկրեայի դիւանագիտական ներկայացուցիչների մասնակցութեամբ կազմակերպւած հանդիպման ժամանակ անդարադարձել է յետյեղափոխութեան շրջանում Իրանի արատաքին քաղաքականութեանը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է
    Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է

    Ինչպէս Սօս Սարգսեան ըսած է, «Ձեզի համար Ղարաբաղը հողատարածք է, մեզի համար հայրենիք է»: Պատմական ճշմարտութիւն եւ քաղաքական տրամաբանութիւն կայ այս հաստատումին մէջ։

    Եւ կայ աւելին։ Արցախի պահպանումը աշխարհաքաղաքական պարտադրանք է ու հայրենիքի անվտանգութեան ճիշդ ռազմավարութեան հրամայականն է։ 

  • «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը
    «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը

    Հեղինակաւոր «Ալ Ջազիրա» լրատւամիջոցն անդրադարձել է Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի սկզբում Հալէպից Երեւան տեղափոխւած 31-ամեայ ոսկերիչ Վահէ Յովհաննիսեանի կեանքի պատմութեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։