Հա
15/08/2018 - 08:10

«Amazon»-ի բաժնետոմսերի արժէքը գերազանցել է պատմական առաւելագոյնը

«Amazon»-ի կապիտալիզացիան ռեկորդ է սահմանել: Օգոստոսի 13-ի առքուվաճառքի ընթացքում ամերիկեան ինտերնետ-հսկան 938 մլրդ. դոլար է գնահատւել:

«alikonline.ir» - «Amazon»-ի կապիտալիզացիան ռեկորդ է սահմանել: Օգոստոսի 13-ի առքուվաճառքի ընթացքում ամերիկեան ինտերնետ-հսկան 938 մլրդ. դոլար է գնահատւել: Ընկերութեան բաժնետոմսերը գերազանցել են պատմական առաւելագոյնը եւ հասել 1.925 դոլարի: Ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «ՌԲԿ»-ն:

Լուրի հրապարակման պահին ընկերութեան արժէքն աննշան նւազել էր: Տարեսկզբից «Amazon»-ի բաժնետոմսերի արժէքն աճել է 64.3%-ով, իսկ նախորդ տարում՝ 95.5%-ով:

Վերլուծաբաններն «Amazon»-ի թանկացումը կապում են նոր ուղղութեան՝ առցանց խանութի կայքում գովազդի արագ զարգացման հետ: Երկար ժամանակ ընկերութիւնը չէր զարգացնում այս սեգմենտը: Փոխարէնը Ջէֆ Բեզոսի ընկերութիւնը գովազդ էր գնում «Google»-ում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։