Հա
18/08/2018 - 12:40

Իրանն ու Հայաստանը սկսում են Մեղրիի տնտեսական ազատ գօտու նախագծումը

ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին հանդիպել է ՀՀ Քաղաքաշինութեան պետական կոմիտէի նախագահ Աւետիք Էլոյեանի հետ:

«alikonline.ir» - ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին հանդիպել է ՀՀ Քաղաքաշինութեան պետական կոմիտէի նախագահ Աւետիք Էլոյեանի հետ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Իրանի դեսպանութեան պաշտօնական կայքից:

Հանդիպմանը կողմերը քննարկել են քաղաքաշինութեան, շինանիւթերի արտադրման, երկու երկրի համալսարանների եւ քաղաքաշինութեան ոլորտների հետազօտական կենտրոնների համագործակցութեան ու մասնաւորապէս Մեղրու տնտեսական ազատ գօտու նախագծման կապակցութեամբ համագործակցութիւնը:

Դեսպան Սաջջադին խօսելով քաղաքաշինութեան ոլորտում երկու երկրների համագործակցութիւնների մակարդակի բարձրացման մասին, տեխնիկական ու ինժիներական հարցերում մտքերի փոխանակում կատարելու եւ փորձառութեան փոխանցման համար իրանցի ու հայ պատասխանատուների յաճախակի շփումների ցանկութիւն է յայտնել:

Նա քաղաքային, այդ թւում նաեւ Մեղրու տնտեսական ազատ գօտում ենթակառուցւածքների ընդլայնմանը մասնակցելու Իրանի մասնաւոր ու պետական ընկերութիւնների ցանկութիւնը փոխանցելով, յաւելել է. «Այս ընկերութիւններն իրենց առաջարկները մշակել են հիմք ընդունելով աշխարհի տեխնոլոգիական վերջին նւաճումները եւ յոյս ունենք, որ հայկական կողմը կօգտւի այս փորձառութիւնից»:

Աւետիք Էլոյեանն էլ հայկական կողմի անունից պատրաստակամութիւն է յայտնել կապերի եւ համագործակցութեան ընդլայնման եւ քաղաքաշինութեան ոլորտում Իրանի ճանապարհի ու քաղաքաշինութեան նախարարութեան հետ փորձի փոխանակման համար:

Յարակից լուրեր

  • «Որեւէ երկրի հետ պատերազմելու նպատակ չունենք, սակայն պաշտպանելու ենք մեզ». Զարիֆ
    «Որեւէ երկրի հետ պատերազմելու նպատակ չունենք, սակայն պաշտպանելու ենք մեզ». Զարիֆ

    ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն Իրանի նախկին ԱԳ նախարարների եւ Իրանում հաւատարմագրւած դեսպանների ու օտարերկրեայի դիւանագիտական ներկայացուցիչների մասնակցութեամբ կազմակերպւած հանդիպման ժամանակ անդարադարձել է յետյեղափոխութեան շրջանում Իրանի արատաքին քաղաքականութեանը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Հայաստանում Իրանի դեսպանի հետ
    ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Հայաստանում Իրանի դեսպանի հետ

    ՀՅԴ Բիւրոյի նախագահ Արմէն Ռուստամեանը, Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը փետրւարի 12-ին հիւրընկալւել են ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է
    Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է

    Ինչպէս Սօս Սարգսեան ըսած է, «Ձեզի համար Ղարաբաղը հողատարածք է, մեզի համար հայրենիք է»: Պատմական ճշմարտութիւն եւ քաղաքական տրամաբանութիւն կայ այս հաստատումին մէջ։

    Եւ կայ աւելին։ Արցախի պահպանումը աշխարհաքաղաքական պարտադրանք է ու հայրենիքի անվտանգութեան ճիշդ ռազմավարութեան հրամայականն է։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։