Հա
25/08/2018

Լիրայի անկումն ու Հայոց Ցեղասպանութիւնը. ինչ է Էրդողանը կրկին ուզում Ջոբսի ուրւականից

«Foreign Policy»-ը գրում է, որ Էրդողանը փորձում է լիրայի անկումը բարդել երեւակայական թշնամու վրայ:

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ամերիկեան ապրանքների հանդէպ նոր պատժամիջոցներով է սպառնում, սակայն այստեղ աւելի շատ քարոզչութիւն կայ, քան տնտեսական բաղադրիչ։ Այս մասին ըստ «Sputnik» Արմենիայի՝ գրում է «Foreign Policy» պարբերականը։

Վերջին շրջանում Էրդողանը կրկին ուժեղացրել է ազգային հռետորաբանութիւնը` յոյս ունենալով այդպէս ծածկել տնտեսական խնդիրները, այդ թւում` շինարարական սեկտորն ու ԱՄՆ-ի հաւանական նոր պատժամիջոցները։

Սակայն այստեղ էլ նա առաջւայ պէս է գործում։ Նա համարում է, որ լիրայի անկման եւ տնտեսութեան մէջ առկայ դժւարութիւնների մեղաւորները Միացեալ Նահանգներն են, «iPhone»-ներն ու ֆէյք լուրերը։ Իսկ նրա «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը բոյկոտ է յայտարարել ամերիկեան ապրանքներին` «Estee Lauder»-ի կոսմետիկ միջոցներին, «Cheetos»-ի սնեքերին եւ «Febreze»-ի թարմացուցիչներին, ինչպէս նաեւ 120% տուրք է պահանջել ԱՄՆ-ից ներկրւող աւտոմեքենաների համար։

Սակայն թւում է, որ այդ բոյկոտի հեղինակները ոչ այնքան վերլուծել են, թէ ինչն ամենաշատը կարող է վնասել ԱՄՆ-ին, որքան պարզապէս գրի են առել Էրդողանի աչքին մօտակայ սուպերմարկետում ընկած առաջին ապրանքները։ Նոյնպիսի արգելք է դրւած «Apple»-ի վրայ, սակայն Միացեալ Նահանգներին սա առանձնապեէս չի վնասի, քանի որ «Apple»-ի սարքերն արտադրւում են Չինաստանում։ Հաւանաբար նա պարզապէս յիշել է, որ Սթիւ Ջոբսը Հայոց Ցեղասպանութիւնն ընդունելու կողմնակից էր, գրում է պարբերականը։

Սակայն Էրդողանի բազմաթիւ համախոհներ աջակցում են նրա «յարձակումները» ենթադրեալ թշնամիների վրայ` տնտեսութեան կառուցւածքային խնդիրների եւ Հանրապետութեան Կենտրոնական բանկի ոչ քաղաքականացւած, անկախ աշխատանքի մասին մտածելու փոխարէն, նշում է պարբերականը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։