Հա
27/08/2018

Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գօտու մասին լիաֆորմատ համաձայնագիրը կը կնքւի 2022 թւականի սկզբին

Իրանի եւ Եւրասիական տնտեսական միութեան միջեւ ազատ առեւտրի գօտու մասին լիաֆորմատ համաձայնագիրը կը կնքւի արդէն 2022 թւականի սկզբին, իսկ մինչ այդ պատրաստւում է ժամանակաւոր համաձայնագիր, որը կը ներառի կողմերի միջեւ առեւտրի մօտ 50 տոկոսը: 

«alikonline.ir» - Իրանի եւ Եւրասիական տնտեսական միութեան միջեւ ազատ առեւտրի գօտու մասին լիաֆորմատ համաձայնագիրը կը կնքւի արդէն 2022 թւականի սկզբին, իսկ մինչ այդ պատրաստւում է ժամանակաւոր համաձայնագիր, որը կը ներառի կողմերի միջեւ առեւտրի մօտ 50 տոկոսը: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ գրում է ռուսական «Իզւեստիա»-ն։

«Նոր համաձայնագրի շուրջ բանակցութիւնները պէտք է սկսւեն ոչ ուշ, քան ժամանակաւոր համաձայնագրի ուժի մէջ մտնելուց մէկ տարի անց»,- յայտնել են Ռուսաստանի առեւտրաարդիւնաբերութեան նախարարութիւնից։

Յայտնի է, որ կնքւելից համաձայնագրի գլխաւոր առաւելութիւնն է լինելու ներկրման մաքսատուրքերի իջեցումը։

Բացի այդ՝ փորձագէտները պնդում են, որ համաձայնագիրը թոյլ կը տայ շրջանցել Միացեալ Նահանգների կողմից Ռուսաստանի ու Իրանի դէմ սահմանւած պատժամիջոցները։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։