Հա
29/08/2018 - 14:40

Իրանում ՀՀ դեսպանը իրանցի գործարարներին ներկայացրել է ՀՀ տնտեսութեան զարգացման հիմնական ուղղութիւններն ու առաջնահերթութիւնները

Օգոստոսի 27-ին Թեհրանի ազատ տնտեսական գօտիների կազմակերպութեան նիստերի դահլիճում ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը հանդիպում է ունեցել իրանցի շուրջ 50 գործարարի հետ: 

«alikonline.ir» - Օգոստոսի 27-ին Թեհրանի ազատ տնտեսական գօտիների կազմակերպութեան նիստերի դահլիճում ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը հանդիպում է ունեցել իրանցի շուրջ 50 գործարարի հետ: Գրում է «tert.am»-ը:

ՀՀ դեսպանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի տնտեսութեան զարգացման հիմնական ուղղութիւններն ու առաջնահերթութիւնները, գործարար միջավայրի առաւելութիւնները, ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի ընձեռած հնարաւորութիւնները:

Միջոցառման ընթացքում ցուցադրւել են տեսանիւթեր Հայաստանում տնտեսական գործունէութեան առանձնայատկութիւնների եւ ներդրումներ կատարելու պայմանների մասին, ինչպէս նաեւ ներկաներին տրամադրվւել է ամփոփ տեղեկութիւն Հայաստանում իրականացւող տնտեսական ծրագրերի, հարկային եւ մաքսային օրէնսդրութեան վերաբերեալ:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Մակուի ազատ տնտեսական գօտու փոխտնօրէն Էբրահիմ Ջալիլին, ով պատրաստակամութիւն է յայտնել գործարարների խումբ ուղարկել Հայաստան՝ մասնակցելու սեպտեմբերին Երեւանում կայանալիք «Armenia Expo 2018» ցուցահանդէսին եւ գործնական մի շարք հանդիպումներ ունենալ:

Միեւնոյն ժամանակ Էբրահիմ Ջալիլին դեսպանին Թումանեանին հրաւիրել է Մակուի ԱՏԳ՝ տեղում ծանօթանալու երկկողմ տնտեսական համագործակցութեան հնարաւորութիւններին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։