Հա
05/09/2018

Հայ-իրանական առեւտուրն աճել է 24 տոկոսով

Ընթացիկ ֆինանսական տարւայ առաջին 4 ամիսներին Իրանի եւ Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառութիւնը կազմել է 132.768 տոննա. 54.31 մլն. դոլարի առեւտրաշրջանառութիւն է ապահովւել: 

«alikonline.ir» - Ընթացիկ ֆինանսական տարւայ առաջին 4 ամիսներին Իրանի եւ Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառութիւնը կազմել է 132.768 տոննա. 54.31 մլն. դոլարի առեւտրաշրջանառութիւն է ապահովւել: Այս մասին ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «Financial Tribune»-ը:

Սա նշանակում է, որ գրանցւել է 24.48% աճ՝ տոննայով եւ 24.79% արժէքի աճ՝ անցեալ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատ: Այս մասին են վկայում Իրանի Իսլամական Հանրապետութեան մաքսային վարչութեան հրապարակած տւեալները:

Իրանից Հայաստան ներմուծումը կազմել է 49 մլն. դոլար արժողութեամբ 131.504 ապրանք. նախորդ տարւայ համեմատ գրանցւել է 28.04%-ի աճ:

Այս ժամանակահատւածում Հայաստանն Իրանի արտահանման վերջնակէտ հանդիսացող երկրների ցուցակում 25-րդն է եղել: Իրանից Հայաստան հիմնականում ներմուծւել են սարքաւորումներ, մոլեկուլեար տեսախցիկներ եւ պիստակ:

Հայաստանից Իրան է արտահանւել 5.31 մլն. դոլար արժողութեամբ 1.263 տոննա ապրանք. նախորդ տարւայ համեմատ՝ այստեղ գրանցւել է անկում. 68.02%՝ տոննայով եւ 8.33%՝ արժէքային: Հայաստանն Իրան ապրանք ներմուծող երկրների շարքում 62-րդն է եղել այս 4 ամիսների ընթացքում: Հայաստանից արտահանւող ապրանքների թւում եղել են հիմնականում ոչխար, փոխադրամիջոցներ եւ դիզելային շարժիչներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։