Print this page
10/09/2018

Իրանահայ գործարարը Հայաստանում արտադրութիւն է հիմնել

Հայաստանեան շուկան փոքր է, սակայն մեծ հետաքրքրութիւն է ներկայացնում իրանահայ գործարարների համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղաքաշինութեան կոմիտէի ֆէյսբուքեան էջից:

«alikonline.ir» - Հայաստանեան շուկան փոքր է, սակայն մեծ հետաքրքրութիւն է ներկայացնում իրանահայ գործարարների համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղաքաշինութեան կոմիտէի ֆէյսբուքեան էջից:

«Յատկապէս վերջին ժամանակներում մեր հայրենակիցներն ակտիւօրէն ուսումնասիրում են շուկան՝ ոլորտում հնարաւոր ներդրումներ անելու հեռանկարով:

Երկու ամիս առաջ Քաղաքաշինութեան կոմիտէի նախագ Աւետիք Էլոյեանն ընդունել էր «Techalgostar co» ընկերութեան ներկայացուցիչ Անդրէ Շահբազեանին: Ընկերութեան արտադրած հրակայուն հատակների համակարգը թոյլ է տալիս երկարացնել շէնքերի կեանքը, հեշտօրէն փոխել կառոյցի գործառոյթն ու թեթեւացնել քաշը:

Իրանահայ գործարարի՝ Հայաստանում արտադրութիւն հիմնելու մտադրութիւնն այս կարճ ընթացքում արդէն իրականացւել է: Նորաստեղծ «Թագ թրէյթինգ» կազմակերպութիւնն սեպտեմբերի 7-ին ներկայացւած էր «Արմենիա Էքսպօ 2018» ցուցահանդէսին:

Յարակից լուրեր