Հա
15/09/2018 - 08:40

ԵՄ-ն փորձում է շրջանցել Իրանի դէմ ԱՄՆ պատժամիջոցները

ԵՄ-ն փորձում է քայլեր ձեռնարկել, որոնք կօգնեն շրջանցել Իրանի դէմ ԱՄՆ սահմանած պատժամիջոցները:

«alikonline.ir» - ԵՄ-ն փորձում է քայլեր ձեռնարկել, որոնք կօգնեն շրջանցել Իրանի դէմ ԱՄՆ սահմանած պատժամիջոցները:

Ինչպէս հաղորդում է «Deutsche Welle»-ն՝ գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ուլաֆ Շուլցն իր ֆրանսիացի եւ բրիտանացի գործընկերների հետ քննարկում է հնարաւոր միջոցառումները, որոնք թոյլ կը տան եւրոպական ընկերութիւններին շրջանցել Իրանի դէմ սահմանւած ԱՄՆ պատժամիջոցները:

Յիշեցնենք, որ նոյեմբեր ամսին ուժի մէջ կը մտնեն Իրանի դէմ սահմանած ԱՄՆ պատժամիջոցների երկրորդ փուլը, որոնք գործնականում կը կանխեն Իրանի հետ եւրոպական ընկերութիւնների գործակցութեան հնարաւորութիւնը:

Աղբիւրը վկայակոչելով «Spiegel online»-ին՝ տեղեկացնում է, որ երեք երկրների էկոնոմիկայի նախարարները մտադիր են մինչ նոյեմբերի սկիզբը ձեւաւորել ֆինանսական մի կառոյցը, որը հնարաւորութիւն կընձեռի Իրանի հետ ֆինանսադրամական փոխանակումների համար շրջանցել բանկային ուղիները:

Նախաձեռնութեան հեղինակը Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարն է: Այս կառոյցը նոր բանկ չի լինելու: Իրաւաբանական առումով այն միջնորդ կառոյց (Special-purpose entity) է համարւելու, որի ձեւաւորման համար նախնական կապիտալ անհրաժեշտ չի լինելու:

Այս կառոյցի ծառայութիւններից կարող են օգտւել ԵՄ անդամ բոլոր երկրները:

Կառոյցի ձեւաւորումը դիտարկւում է որպէս ԵՄ ինքնուրոյնութիւնը երաշխաւորող քայլ:

Նշենք, որ ի հակադրութիւն ԱՄՆ-ի, Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան փորձում են անել ամէն ինչ՝ Իրանի հետ Միջուկային համապարփական համաձայնագրի պահպանման համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։