Հա
29/05/2019 - 10:10

Երեւանը յուսալի է, Բաքուն՝ անկանխատեսելի. «Մետաքսի ճանապարհի» չինական տեսլականը

«Հիւսիս-հարաւ» աւտոմայրուղու գործարկումը ոչ միայն Հայաստանը Պարսից ծոցն ու Սեւ ծովը կապող կարեւորագոյն տարանցումային հանգոյց կը դարձնի, այլեւ դուրս կը հանի հանրապետութիւնը տրանսպորտային շրջափակումից, ինչը կը ջախջախի Ադրբեջանի ու Թուրքիայի ծրագրերը։

«alikonline.ir» - «Հիւսիս-հարաւ» աւտոմայրուղու գործարկումը ոչ միայն Հայաստանը Պարսից ծոցն ու Սեւ ծովը կապող կարեւորագոյն տարանցումային հանգոյց կը դարձնի, այլեւ դուրս կը հանի հանրապետութիւնը տրանսպորտային շրջափակումից, ինչը կը ջախջախի Ադրբեջանի ու Թուրքիայի ծրագրերը։

«Հիւսիս-հարաւ» աւտոմայրուղին կարող է Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքի առանցքային օղակ դառնալ ու Հայաստանը «Նոր մետաքսի ճանապարհ» գլոբալ նախագծի մի մասը դարձնել։ Միաժամանակ Երեւանը պէտք է ակտիւութիւն ցուցաբերի ու փորձի ընդգրկւել այդ մեծ տրանսպորտային համակարգի մէջ։

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը «Sputnik» Արմենիայի թղթակցի հետ զրոյցում նշեց, որ այսօր շատ բան կախւած է Հայաստանից ու Չինաստանի հետ դրա նախագծերի իրականացման հետեւողականութիւնից;

Մայիսի 26-ին ՉԺՀ արտգործնախարար Վան Ին Երեւանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ Չինաստանը հետաքրքրւած է «Հիւսիս-հարաւ» մայրուղու շինարարութեամբ։ Այն կարեւոր է «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» նախագծի համատեքստում նաեւ տարածաշրջանային կայունութեան ու անվտանգութեան տեսանկիւնից։

««Հիւսիս-հարաւ» մայրուղին Հայաստանի համար ունի ոչ միայն տնտեսական նշանակութիւն։ Նման նախագծերը կարող են այլընտրանք դառնալ ու հանել Հայաստանը տրանսպորտային շրջափակումից, նաեւ թուլացնել տարածաշրջանում Բաքւի ու Անկարայի լոգիստիկ դերակատարութիւնը»,- «Sputnik» Արմենիայի թղթակցի հետ զրոյցում ասաց Ոսկանեանը։

Նա վստահ է, որ մայրուղին կարող է «մետաքսի ճանապարհի» բաղադրիչների դառնալ։ Միաժամանակ շատ բան կախւած է Երեւանից, պէտք է բաց չթողնել հնարաւորութիւնն ու օգտւել ««Հիւսիս-հարաւ» մայրուղու շինարարութիւնն աւարտելու համար տրամադրւած պանեւրասիական տրանսպորտային համակարգի համար յատկացւող գումարից։ Ինչպէս յայտնի է, Երեւանի համար ռազմավարական կարեւորութիւն ունեցող ճանապարհի գործարկման ամենամեծ խոչընդոտը ֆինանսաւորման բացակայութիւնն է։

Այդ հարցում Հայաստանի կողմից է նաեւ Իրանը, որն այսօր առանձնայատուկ կեպով է հետաքրքրւած «Հիւսիս-հարաւ»-ի մեկնարկման հեռանկարով։ Թեհրանը հասկանում է, որ Երեւանը վստահելի ու անվտանգ գործընկեր է, որի վրայ կարելի է յոյս դնել, ինչը չի կարելի ասել Բաքւի մասին, որի յետոյ յարաբերութիւնները «վայրիվերումներով» են ընթանում։

«Հայաստանում անվտանգութեան հետ կապւած խնդիրներ չկան, Թեհրանին աւելի ձեռնտու ու հանգիստ է Երեւանի միջոցով իրենց բեռներն ուղարկել։ Ադրբեջանով ու Թուրքիայով անցնող երթուղիները Իրանի համար պարբերաբար խնդիրներ են առաջացնում»,- ասաց Ոսկանեանը։

Հայաստանով անցնող երթուղու գործարկման մէջ հետաքրքրւած է նաեւ Չինաստանը։ Այնտեղ հասկանում են, որ տարածաշրջանում, որտեղ տարբեր հարցերով միասնական դիրքորոշում չկայ, պէտք է իւրաքանչիւր երկրի հետ շփում հաստատել։

Փորձագէտը կարծում է, որ ցանկացած խոշոր պետութիւն ուզում է այլընտրանք ունենալ` միակողմանի կախւածութեան մէջ չընկնելու համար։ Այդ առումով Հայաստանը լաւ այլընտրանք է ադրբեջանական ու թուրքական ուղղութիւններին։

Ոսկանեանը վստահ է, որ այդ դէպքում Թբիլիսին էլ կարող է Երեւանում իր համար այլընտրանք գտնել թուրքական ու ադրբեջանական ճանապարհներին։

Ինչ վերաբերում է Բաքու-Թբիլիսի-Կարս «դարի նախագծին», Ոսկանեանը նշեց, որ այն չի կարող խոչընդոտել հայկական ուղղութեանը, քանի որ խօսքը երկու տարբեր լոգիստիկ երթուղիների մասին է։

«Պէտք չէ մոռանալ, որ դա Հայաստանը շրջափակելու համար ստեղծւած զուտ քաղաքական երթուղի է»,- պարզաբանեց նա։

 

Իսկ Լոգիստիկա՞ն

Տեսականօրէն Հայաստանը կարող է երկու առաւել օպտիմալ երկու երթուղիներով Նոր մետաքսի ճանապարհի մաս դառնալ։ Երկուսն էլ մուլտիմոդալային են, սակայն երկրների ներգրաւման տարբերութեամբ։

«Սաթի» լոգիստիկ ընկերութեան տնօրէն Մակար Առաքելեանը «Sputnik» Արմենիայի թղթակցի հետ զրոյցում նշեց, որ առաջին երթուղին կարող է կապել Չինաստանն ու Հայաստանը Ղազախստանի, Թուրքմենստանի, Իրանի միջով, իսկ Երեւանից` այլ երկրներ։

Երկրորդը, որը մինչ Իրանի նկատմամբ կիրառւող պատժամիջոցները Չինաստանից տանում էր Բանդար Աբասի նաւահանգիստ, իսկ այնտեղից` հայկական «Հիւսիս-հարաւ» մայրուղով Փոթի։

«Օրինակ` մենք կարող ենք 18 օրւայ ընթացքում կոնտէյներներով ապրանքը Չինաստանից բերել Բանդար Աբասի նաւահանգիստ։ Բանդար Աբասի ու Փոթիի նաւահանգիստների միջեւ մօտ 3 հազար կիլոմետրի տարբերութիւն կայ, ինչը ճիշտ լոգիստիկայի դէպքում կարելի է անցնել շատ կարճ ժամկէտում (երկուսից երեք շաբաթւայ ընթացքում)»,- ասաց Առաքելեանը։

Նա նաեւ ընդգծեց, որ «Հիւսիս-հարաւ»-ը Երեւանի համար ռազմավարական կարեւորութիւն ունեցող երթուղի է, որը կարող են հետաքրքրել ոչ միայն Իրանին ու Վրաստանին, այլեւ Իրաքին, Աֆղանստանին, Թուրքմենստանին եւ այլն։

Միակ խնդիրը կառուցումից յետոյ ամբողջական բեռնւածութիւնն ապահովելն է»:

 

Իսկ Թբիլիսի՞ն

Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Պետրէ Մամրաձէն վստահ է, որ երթուղին իսկապէս կը հետաքրքրի վրացական իշխանութեանը։

«Եթէ դա շահութաբեր է, ապա Վրաստանին եւս մէկ ճանապարհ չի խանգարի։ Դա կաշխուժացնի իրավիճակը, թոյլ կը տայ խթանել զբօսաշրջիկների նոր հոսքը, նաեւ արտահանումն ու ներմուծումը` հաշւի առնելով դրա աղետալի պակասուրդը»,- ասաց Մամրաձէն։

Նա նշեց, որ այն իր ներդրումը կունենայ Վրաստանի տնտեսութեան մէջ։

Աւելի վաղ «Ապաւէն» բեռնափոխադրող ընկերութեան գործադիր տնօրէն Գագիկ Աղաջանեանը «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում կասկածամտօրէն էր վերաբերւել «Հիւսիս-հարաւ» մայրուղուն։

Մասնաւորապէս` նա կարծիք էր յայտնել, որ Հայաստանը կարող է օգտւել Վրաստանում արդէն իսկ գոյութիւն ունեցող ճանապարհից ու միացնել «Հիւսիս-հարաւ» մայրուղին «Բագրատաշէն», ոչ թէ «Բաւրա» անցակէտի հետ։

Աղաջանեանը դատապարտւած է համարում դէպի «Բաւրա» անցակէտ տանող ճանապարհի վրայ յենւած ծրագիրը. հատւածը ծովի մակարդակից աւելի քան 2000 մետր բարձրութեան վրայ է, այդ պատճառով ձմռանը տրանսպորտի երթեւեկութեան հետ կապւած խնդիրներ են առաջանում, մինչդեռ «Բագրատաշէն» անցակէտը ծովի մակարդակից 450 մետրի վրայ է գտնւում, այդ պատճառով անխափան է գործում։

«Բաւրա» անցակէտի ճանապարհն անցնում է Խուլօ գիւղով եւ բացարձակ յարմար չէ բեռնահոսքերի սպասարկման համար։ Հաշւի առնելով զբօսաշրջութեան մասով վրացական իշխանութեան նախագծերը` Բանդար Աբբաս - Բաթում երթուղին դժւար թէ բեռնափոխադրումներով ծանրաբեռնւի Իրանից Վրաստան ու հակառակը։

«Հիւսիս-հարաւ» ճանապարհը անկախ Հայաստանի պատմութեան մէջ ամենածաւալուն նախագծերից է։ Ճանապարհը կը կրճատի տարածութիւնը Իրանի սահմանից մինչեւ Վրաստանի սահմանը 550-ից մինչեւ 490 կմ., ինչը կը հեշտացնի ելքը դէպի Սեւ ծով ոչ միայն Հայաստանի, այլեւ Իրանի համար։

Յարակից լուրեր

  • Պօղոսեան. «Ունենք մեծացած Հայաստան, որովհետեւ ունենք եւ Հայաստանի, եւ Արցախի Հանրապետութիւն»
    Պօղոսեան. «Ունենք մեծացած Հայաստան, որովհետեւ ունենք եւ Հայաստանի, եւ Արցախի Հանրապետութիւն»

    Անկախութեան 28 տարիների ընթացքում ձեռք բերածի, բացթողումների եւ Հայաստանի ներկայի եւ ապագայի մասին Sputnik Արմենիան զրուցել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պօղոսեանի հետ։

  • Խմբագրական. Կիոտոյի տաճարներն ու Օսակայի ծովերը տեսնելու մեր մեծ հաւատամքը
    Խմբագրական. Կիոտոյի տաճարներն ու Օսակայի ծովերը տեսնելու մեր մեծ հաւատամքը

    Ճապոնիայում հին ժամանակներում ապրել է երկու գորտ, մէկը՝ քաղաքամայր Կիոտոյում, միւսը՝ Օսակայում։ Երբ մի տարի շոգ ամռանը ցամաքում են Կիոտոյի գետակներն ու ջրանցքները, չորանում է նաեւ գորտի պալատական փոքրիկ ջրհորը, եւ գորտը որոշում է մեկնել Օսակա՝ մտածելով, որ քաղաքը ծովափին է, իսկ ինքը կեանքում ծով չի տեսել, ուստի՝ հա՛մ ծով կը տեսնի, հա՛մ գեղեցիկ Օսական կը վայելի, հա՛մ էլ չի տառապի Կիոտոյի ջրհորի չորութիւնից։ Եւ գորտը դուրս է գալիս իր տնից եւ ուղեւորւում դէպի Օսակա։

  • Գերագոյն նպատակի նոր փորձաքարը...
    Գերագոյն նպատակի նոր փորձաքարը...

    Ժողովուրդների ինքնաճանաչման ու ինքնահաստատման մնայուն երաշխիքը, յատկապէս որպէս ազգ-միաւոր, պետական անկախութիւնն է… հայութիւնն ու Հայաստան աշխարհը դա ճաշակում են արդէն 28 տարի՝ օրինաչափ վերիվայրումներով հանդերձ, որոնց մեկնակէտը, եւ ամենանշանակալին, նոյնինքն Անկախութեան վերանւաճումն էր՝ եօթ տասնամեակ անց:

  • Իշխանութեան «թաւշեայ» տրամաբանութիւնը
    Իշխանութեան «թաւշեայ» տրամաբանութիւնը

    Հայաստանի «թաւշեայ» իշխանութիւնների գործողութիւնների տրամաբանութիւնը մէկ տարուց աւելի ալեկոծում է հայկական իրականութիւնը: Վերջապէս, ի՞նչ նպատակներ են հետապնդում գործող իշխանութեան այս կամ այն քայլերը եւ ո՞րն է ընդհանուր ռազմավարութիւնը, որի շրջանակներում կատարւում են այդ քայլերը:

  • Փաշինեանը կու գայ… Փաշինեանը կու գայ…
    Փաշինեանը կու գայ… Փաշինեանը կու գայ…

    Շուտով, Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Լոս Անճելըս կը հասնի, աւելի ճիշդ պիտի ժամանէ։

    Արդէն շաբաթներէ ի վեր հայրենի եւ Սփիւռքի եւ յատկապէս Քալիֆորնիոյ հայ մամուլն ու հայկական հեռատեսիլի գրեթէ բոլոր կայանները, ամէնօրեայ յիշեցում-ծանուցումներ կը կատարեն, նոյնիսկ վարչապետի խօսք-հրաւէրով։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։