MENU
Իրաքի հրամանատարութիւնը յայտնել Է Հաւիջա քաղաքի ազատագրման յաջող գործողութեան մասին, քաղաք, որը ԴԱԷՇ խմբաւորման զինեալների կողմից գրաււած վերջին բնակավայրերից մէկն է:
Միացեալ Նահանգների ԱԳ նախարար Ռեքս Թիլերսոնը հոկտեմբերի 3-ի իր ելոյթում յայտարարել է, որ ինքն աջակցում է Արցախում խաղաղութիւն հաստատելու նպատակով կոնգրեսականներ Էդ Ռոյսի եւ Էլիոթ Էնգէլի առաջարկներին:
Հայաստանն ու Իրանը կը համագործակցեն անասնաբուժութեան ոլորտում: Համապատասխան միջպետական համաձայնագրի նախագիծը հաւանութեան արժանացաւ կառավարութեան հոկտեմբերի 5-ի նիստում:
Հրաւէրով Լեհաստանի կառավարութեան մշակոյթի նախարարութեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան չորեքշաբթի 27 սեպտեմբեր 2017-ի առաւօտեան ժամանեց Վարշաւա, որտեղ նրան դիմաւորեցին Մշակոյթի նախարարութեան ներկայացուցիչներ Մաչի Պօղոսովիչ (Մատթէոս Պօղոսեան) եւ դկտ. Արտեմ Նաճարեան։
Պատերազմներն այն արհաւիրքներն են, որոնց հետեւանքները շարունակւում են ու դեռ երկար, առաւել եւս՝ մեզ նման ժողովրդի համար, որ վերջին մի քանի հարիւրամեակում քանի անգամ է ճաշակել, մեր յիշողութեան մէջ մնում է պատերազմը, ու մեր ճակատագիրը խափանւում է: Այս մասին «Ազատութիւն» ռադիոկայանի եթերում ասել է «Եւա» հայ-իրանական ֆիլմի գլխաւոր ռեժիսոր եւ սցենարի հեղինակ Անահիտ Աբադը:
Գերմանացիների մեծ մասը դրական է վերաբերւում Գերմանիայի վերընտրւած կանցլեր Անգելլա Մերկէլի գլխաւորած Քրիստոնեայ-դեմոկրատական միութեան եւ Կանաչների կուսակցութեան հնարաւոր կոալիցիոն համագործակցութեանը:
Եւրոխորհրդարանի պատգամաւոր Ֆրանկ Էնգէլը վերջերս բացայայտւած «Ադրբեջանական լւացքատան» թեմայով հարցազրոյց է տւել հունգարական «Budapest Beacon»-ին՝ անդրադառնալով փողերի լւացման պատմութեան մէջ Հունգարիայի ունեցած դերակատարութեանն ու մասնակցութեանը:
Թւականիս չորեքշաբթի 27 սեպտեմբերի առաւօտեան, Թեհրանի «Քահրիզաք» բարեսիրական կենտրոնի տնօրինութեան հրաւէրով, Թ. Հ. Թեմի Կարիքաւորներին օժանդակող մարմնի «ԿՕՄ»-ի 7 անդամները, գլխաւորութեամբ թեմիս առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանի եւ արժանապատիւ քահանահայրեր՝ Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանի ու Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանի այցելեցին սոյն կենտրոն:
Սեպտեմբերի 22-ին թուրք գործիչների Արցախ կատարած այցի առիթով բարձրացած աղմուկի ֆոնին Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնը (ԱԳՆ) 2-րդ յայտարարութիւնն է հրապարակել՝ զգուշացնելով Արցախ այցելել պատրաստւող Թուրքիայի խաղաքացիներին: