Հա
Items filtered by date: Կիրակի, 14 Մայիսի 2017 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Ելիսէյեան պալատում տեղի է ունեցել Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուէլ Մակրոնի երդմնակալութեան հանդիսաւոր արարողութիւնը:

Published in Միջազգային
Կիրակի, 14 Մայիսի 2017 13:50

14 մայիսի 2017

Published in PDF

Հանդիպման սկզբում դոկտ. Խանլարեանը նախ ներկայացրեց հանդիպման նպատակը՝ նշելով, որ ինքը եւ խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանն այս ընթացքում հանդիպել են կրօնական միւս փոքրամասնութիւնների ներկայացուցիչերի հետ: Այդ հանդիպումների արդիւնքում պարզ է դարձել, որ ընտրութիւնների հետ կապւած գրեթէ բոլորն ունեն նոյն մօտեցումները եւ փորձում են պահպանել դրական չէզոքութիւն՝ ակտիւ կապ պահպանելով բոլոր թեկնածուների հետ:

Published in Համայնք

«Գնահատելով ներկայում Սիրիայում ընթացող զարգացումները՝ կարելի է նշել 3 կէտի մասին՝ հակաահաբեկչական պայքար, Ռուսաստանի առաջարկութեամբ բախումնազերծ (դեէսկալացիոն) գօտիների ստեղծում եւ ներքին բախումներ՝ կառավարական տարբեր խմբերի միջեւ»,- ասաց արաբագէտ Արմէն Պետրոսեանը։

Published in Միջազգային

«Ալիեւն իր յայտարարութեամբ բացայայտ սադրում է իսլամական պետութիւններին քրիստոնէական Հայաստանի դէմ: Եւ պատահական չէ, որ Ալիեւը յատուկ նշել է, որ Հայաստանը գրաւել է մահմեդական Ադրբեջանի տարածքներ: Սա կրօնական հողի վրայ ատելութիւն հրահրելու փորձ է Հայաստանի դէմ: Արցախեան հիմնախնդիրը, փաստօրէն, Ադրբեջանի համար ոչ թէ տարածքային խնդիր է, այլ միաժամանակ կրօնական խնդիր: Ադրբեջանը փորձում է կրօնական հարցը դարձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան առանցքը»,- շեշտեց Գագիկ Համբարեանը:

Երկու կարեւոր հարց կար` ժամանակը եւ արժէքը` արդեօ՞ք այն կարող է մրցունակ լինել Թուրքիայի տարածքով աւտոմոբիլային ճանապարհով դէպի Թեհրան եկող ճանապարհի արժէքի հետ: Քանի որ Իրան-Հայաստան սահման մինչ այդ կոնտէյներ չէր հասել, ուստի սահմանն անցնելու իրաւունքը նամակագրութեան միջոցով պէտք է ստացւէր Թաւրիզի համապատասխան գերատեսչութիւնից: Այդ գործընթացը երկու օր տեւեց: Բայց կարելի է այդ երկու օրը հանել: Այդ դէպքում ստացւում է, որ բեռը Համբուրգից հասաւ Թեհրան 15 օրում` ճիշտ այնքան ժամանակում, որքան նախատեսւել էր: Իսկ արժէքի տեսանկիւնից նոյնիսկ աւելի էժան ստացւեց, քան Թուրքիայի տարածքով մեքենաներով փոխադրելը: Դրան յաւելենք այն, որ այդ աւտոմոբիլային ճանապարհն անցնում է տարբեր երկրներով, դա ռիսկեր է պարունակում, իսկ երկաթգծի դէպքում այդ վտանգները բաւականին նւազում են:

Published in Տնտեսական

Երեւանի աւագանու ընտրութիւններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ «Ելք» դաշինքը, որի կողմից քաղաքապետի թեկնածու է առաջադրւել Նիկոլ Փաշինեանը, «Երկիր Ծիրանի» կուսակցութիւնը, որի քաղաքապետի թեկնածուն Զարուհի Փոստանջեանն է, «Հայաստանի Հանրապետական» կուսակցութիւնը, որի կողմից քաղաքապետի թեկնածու է առաջադրւել Տարոն Մարգարեանը:

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի սենատի բարձրաստիճան անդամ Էնթոնի Պորտանտինօն յայտարարել է, որ շատ գոհ է նահանգային իշխանութիւնների՝ Գլենդէլում կառուցւելիք Հայ-ամերիկեան թանգարանի ֆինանսաւորումը վերականգնելու որոշման համար:

Published in Հասարակական

Բեռլինի թաղամասերից մեկում ծառի վրայ ամրացւած է մի աղիւսակ: Դրա վրայ գրւած է, որ իւրաքանչիւր չորեքշաբթի, ժամը 16-19-ը,  այդ վայրում կը լինի գրքերով աւտոբուսը։

Published in Հասարակական

Մայիսի 29-ին Երեւանի Ալ. Սպենդիարեանի անւան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենայ Ռուդոլֆ Խառատեանի «Լա բոհեմ» բալետային ներկայացման պրեմիերան: Ներկայացումը «Աւրորա» մրցանակաբաշխութեան շրջանակներում է ցուցադրւելու, եւ այն նւիրւած է Շառլ Ազնաւուրի ծննդեան 93-րդ տարեդարձին:

Published in Մշակոյթ
Էջ 1, 4-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։