Հա
Items filtered by date: Շաբաթ, 20 Մայիսի 2017 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Նախագահական ընտրութիւններում տարած համոզիչ յաղթանակից յետոյ Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Իրանի ազգային հեռուստատեսութեան ուղիղ եթերից ուղերձով դիմել է ժողովրդին: Նա յոյս է յայտնել, որ կը կարողանայ դառնալ ժողովրդի քւէների հաւատարիմ թարգմանը:

Published in Իրան

Նախագահական ընտրութիւններում տարած համոզիչ յաղթանակի եւ այդ բարձր ու պատասխանատու պաշտօնում վերընտրւելու կապակցութեամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն այսօր՝ մայիսի 20-ին շնորհաւորական ուղերձ է յղել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին:

Այաթ. Խամենէին Իարնի ժողովրդին ու համակարգին համարել է 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւնների իրական յաղթողները. «Ընտրութիւններում յաղթեցին ժողովուրդը եւ իսլամական համակարգը: Չնայած թշնամիների դաւերին ու ջանքերին, իսլամական համակարգին յաջողւել է շահել ժողովրդի վստահութիւնը»,- ասել է նա:

Published in Իրան

Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւններում տարած յաղթանակի կապակցութեամբ, Իսլ. խորհրդարանում իրանահայութեան պատգամաւորներ դոկտ. Կարէն Խանլարեանն ու Ժորժիկ Աբրահամեանը շնորհաւորական ուղերձ են յղել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին:

Published in Թեհրան

Մաքսային ոլորտում Հայաստան-Իրան համագործակցութեան սերտացմանն ուղղւած քայլերը շարունակւում են. բարեփոխումների առանցքում այս անգամ մաքսային տեղեկատւութեան փոխանակում ապահովելու միջոցառումների իրականացումն է: «Յստակ յանձնարարական է տրւել էականօրէն ակտիւացնել Հայաստան-Իրան համագործակցութիւնը՝ նպաստելով ինչպէս ուղեւորների, այնպէս էլ բեռների փոխադրման ծաւալների աճին»,- նշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտէի միջազգային համագործակցութեան վարչութեան պետ Սուրէն Մելիք-Իսրայէլեանը:

Published in Տնտեսական
Շաբաթ, 20 Մայիսի 2017 14:20

20 մայիսի 2017

Published in PDF

Եւրոմիութեան դիւանագիտութեան ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Իրանի նախագահական ընտրութիւններում տարած յաղթանակի կապակցութեամբ շնորհաւորել է դոկտ. Հասան Ռոհանին:

Published in Իրան
Շաբաթ, 20 Մայիսի 2017 14:00

Ռոհանին յաղթեց

Դոկտ. Հասան ՌՌՌՌոհանին վերընտրւեց Հանրապետութեան նախագահի պաշտօնում:

Published in Իրան

«Թուրքիան Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ Հայաստանի հետ յարաբերութիւնները չկարգաւորեց Ցեղասպանութեան պատճառով: Թուրքիան երեք խնդիր ունի Հայաստանի հետ: Առաջին երկուսը պատմական են. առաջինը, որ Հայաստանը չպահանջի Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը, իսկ երկրորդը սահմանների ճանաչումն էր: Այստեղ խնդիր կար, որպէսզի Հայաստանը չունենար հողային պահանջ Թուրքիայից: Այս երկու խնդիրներն ուղիղ կերպով կապւած են Ցեղասպանութեան հետ, իսկ Թուրքիայի երրորդ պահանջը շատ աւելի ուշ է եղել՝ 1992-ի պահանջ է, որը պայմանաւորւած է Ղարաբաղի հակամարտութեամբ: Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերութիւնների հիմնական  խնդիրը 1915 թւականի Ցեղասպանութիւնն է»,- ասաց Չետերեանը:

Շաբաթ, 20 Մայիսի 2017 11:50

Արցախում զինւոր է զոհւել

Այսօր՝ տեղական ժամանակով ժամը 07:20-ի սահմաններում, Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի հիւսիսային ուղղութեամբ տեղակայւած զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասում ադրբեջանական կողմից արձակւած կրակոցից մահացու վիրաւորում է ստացել զինծառայող, 1996 թւականին ծնւած Կարէն Սարիբեկի Դանիէլեանը:

Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։