Հա
Items filtered by date: Շաբաթ, 27 Մայիսի 2017 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Ռուսական կողմի նախաձեռնութեամբ, այսօր՝ մայիսի 27-ին տեղի է ունեցել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի եւ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախօսազրոյցը: Զրոյցի ընթացքում երկու գործընկերները քննարկել են երկկողմ յարաբերութիւնների, Միջուկային համապարփակ համաձայնագրի եւ տարածաշրջանային համագործակցութեան հետ կապւած խնդիրներ:

Published in Իրան

Իրանը 1:0 հաշւով պարտւեց Պորտուգալիային եւ դուրս մնաց հետագայ պայքարից:

Published in Մարզական

Այս շաբաթ տեղի է ունենալու Իսլ. խորհրդարանի դիւանի ընտրութիւնները: ԻՍՆԱ-ի հետ զրոյցում, խորհրդարանում «Յոյս» ֆրակցիայի ղեկավար դոկտ. Մոհամմադ Ռեզա Արեֆն ասել է, որ փոխնախագահների պաշտօնում Ալի Մոթահարիի եւ Մասուդ Փեզեշքեանի վերընտրւելը համարւում է բարեփոխականների կարմիր գիծը:

Published in Իրան

Մեծ Բրիտանիայում ծնւած եւ կատակերգութեան ժանրում ստեղծագործող դերասան Գեւ Օրկեանը պատրաստւում է ֆիլմ նկարահանել իր պատմական հայրենիքի վերաբերեալ եւ Հայաստանի մասին պատմել ամբողջ աշխարհին:

Published in Մշակոյթ

«Երբ երեխան լալիս է կամ կանչում է հօրը, դուստրերի հայրերը նրանց կանչին աւելի ուժեղ են արձագանգում, քան որդիների հայրերը: Մեզ խիստ անհրաժեշտ է հասկանալ, թէ երեխայի սեռի վերաբերեալ չգիտակցւած պատկերացումները ինչպէս կարող են ազդել այն բանի վրայ, թէ ինչպէս են նրա մասին ծնողները հոգ տանում նոյնիսկ նրա կեանքի առաջին օրերին ու շաբաթներին»,- յայտարարել է Ատլանտայում Էմորի համալսարանից Ջենիֆէր Մասկարօն: 

Published in Հասարակական
Շաբաթ, 27 Մայիսի 2017 13:50

27 մայիսի 2017

Published in PDF

Այս համատեքստում որքան էլ մայիսի 16-ի միջադէպը քաղաքական լուրջ հետեւանքներ չի ենթադրում, սակայն դրա նկատմամբ Վաշինգտոնի յստակ կոշտ դիրքորոշման պահանջն օրակարգում պահելը մասնաւորապէս հայկական կազմակերպութիւնների համար միջոց է հայկական հարցերի առաջմղման խթան դարձնելու ճանապարհին:

Published in Միջազգային

«Չեմ կարծում, որ կը թիրախաւորեն, կրակեն ինքնաթիռի ուղղութեամբ, յատկապէս, որ խօսքը գնում է զբօսաշրջիկ տեղափոխող ինքնաթիռի մասին։ Բայց զգօնութիւնը չենք կորցնում, սահմանին 15 կմ-ից մօտ չենք գնում, բարձրութիւնն էլ՝ 600 մետր»,- շեշտել է Սամուէլ Թաւադեանը: 

Published in Տնտեսական

1904 թւականի գարնանը Գէորգ Չաւուշը գլխաւորել է Սասունի Իշխանաձոր եւ Տալւորիկ գիւղերի ինքնապաշտպանական ուժերը: Ապրիլի 11-ին՝ Շէնիկ գիւղի մօտ, 14-ին եւ 15-ին՝ Մերկերի շրջակայքում, 17-ին Գելիէգուզանի մօտ հայերը համառ մարտեր են մղել: Ապրիլի 19-ին թուրքերն սկսել են գնդակոծել հայկական դիրքերը: Մի քանի օր դիմադրելուց յետոյ հայերն ստիպւած թողել են Գելիէգուզանը եւ քաշւել մօտակայ բարձունքները՝ շարունակելով դիմադրութիւնը մինչեւ մայիսի 14-ը: 

Published in Գաղափարական

Բուէնոս Այրէսի օրենսդիր մարմինը լիբանանահայ ջութակահար Արա Մալիքեանին պատւաւոր հիւրի կոչում է շնորհել:

Published in Մշակոյթ
Էջ 1, 4-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։