Հա
Items filtered by date: Կիրակի, 16 Սեպտեմբերի 2018 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Սեպտեմբերի 15-ին Հ. Յ. Դաշնակցութեան ցուցակով քաղաքապետի թեկնածու Միքայէլ Մանուկեանն այցելեց «Վերնիսաժ»՝ քննարկելու ինչպէս տեղում առկայ, այնպէս էլ Երեւանի՝ մարդկանց յուզող խնդիրները:

Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է ահազանգեր այն մասին, որ վերջին մի քանի օրերի՝ սեպտեմբերի 13-15-ի ընթացքում ադրբեջանական զինւած ուժերի կողմից դարձեալ գնդակոծւել են Հայաստանի Հանրապետութեան Տաւուշի մարզի սահմանամերձ գիւղերը:

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը շաբաթ յայտարարել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հնարաւոր չէ բացել Հայաստանի հետ երկրի սահմանները եւ Երեւանի հետ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատել:

Published in Միջազգային

14 սեպտեմբեր 2018-ին, Ատրպատականի հայոց թեմում գումարւած Պատգամաւորական ժողովի նորընտիր կազմին ուղղւած Հայրապետական պատգամում, Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոս, եղբայրական ջերմ սիրով իր գնահատանքն է յայտնում Իրանի Իսլամական Հանրապետութեան հոգեւոր գերագոյն առաջնորդ՝ այաթ. Ալի Խամենէյին, ողջունելով հայ ժողովրդի նկատմամբ նրա եւ պետական բոլոր կառոյցների ցուցաբերած բարձրաշնորհ հոգածութիւնը:

Published in Ատրպատական

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի «Վանայ ձայն»-ին հետ ունեցած իր հարցազրոյցին ընթացքին անդրադարձաւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի հանդիպումին, լիբանանահայութեան ներկայ իրավիճակին եւ գաղութը յուզող հարցերու:

Published in Սփիւռք

«CNN Turk» հեռուստաալիքը յատուկ ռեպորտաժ է պատրաստել Թուրքիայի լաւագոյն լողորդուհիներից մէկը համարւող հայազգի Կարին Օջալի մասին, որը յայտնի է ոչ միայն իր մարզական յաջողութիւններով, այլեւ անկոտրում կամքով․ 24-ամեայ Կարինն ի ծնէ չունի մէկ ոտք ու երկու ձեռքի վերջոյթ, սակայն ֆիզիկական խոչընդոտները նրան չեն խանգարել դառնալ երկրի ամենայայտնի մարզիկներից մէկը։ 

Published in Մարզական

Սեպտեմբերի 15-ին, «hraparak.am» կայքը տարածել է տեղեկութիւն, համաձայն որի, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանն ու իր շրջապատը որոշում են կայացրել սատարել ՀՅԴ-ին եւ նրա թեկնածու Միքայէլ Մանուկեանին:

Եւրոպան պէտք է փոխհատուցի Իրանի դէմ ԱՄՆ պատժամիջոցները, հակառակ դէպքում Իրանը կարող է աւելացնել ուրանի հարստացման ծաւալները:

Published in Իրան

ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար, գեներալ-գնդապետ Իւրի Խաչատուրովի մարտական ընկերները բաց նամակ են յղել ՀՀ ՅՔԾ պետ Սասուն Խաչատրեանին՝ պահանջելով  հրապարակային ներողութիւն խնդրել իր ողջ կեանքը Հայրենիքի պաշտպանութեանը նւիրաբերած բարձրաստիճան զինւորականից։

Սիրիայի հակաօդային պաշտպանութիւնը (ՀՕՊ) յետ է մղել Դամասկոսի միջազգային օդանաւակայանի մերձակայ շրջանների ուղղութեամբ Իսրայէլի ռազմաօդային ուժերի իրականացրած հրթիռային յարձակումը:

Published in Միջազգային
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։