Հա

Խոշոր ներդրումներ են պէտք Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման համար, իսկ պետութիւնն այսօր այդ բիւջէն չունի: 

Published in Տնտեսական

Հայ-իրանական երկաթուղու կառուցումը Հայաստանի նոր կառավարութեան օրակարգի առաջնային կէտերից չէ, որովհետեւ երկիրը ֆինանսապէս ի վիճակի չէ կեանքի կոչել նման նախագիծ: Այս մասին «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Յակոբեանը:

Published in Տնտեսական

«Հիւսիս-hարաւ» աւտոճանապարհի կառուցման վերջնաժամկէտը հնարաւոր է յստակեցնել միայն ֆինանսաւորման հարցը լուծելուց յետոյ: Ծրագիրը բաղկացած է 5 տրանշից, եւ այդ ծրագրի միայն 3 տրանշով է, որ այսօր կայ ֆինանսաւորում: 4-րդ տրանշից մի փոքր հատւածի ֆինանսաւորում կայ, իսկ 5-րդ տրանշը ֆինանսաւորում չունի: 

Published in Տնտեսական

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Յակոբեանն ընդունել է Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիին։

Published in Իրան

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Յակոբեանը մայիսի 18-ին ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանեան մասնաճիւղի ղեկավար Շէյն Ռոզենթալի գլխաւորած պատւիրակութեանը:

Published in Տնտեսական

Վերջերս «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցաւ «Երիտասարդութիւնը եւ ջաւախահայութեան հիմնախնդիրները» խորագրով համաժողովը, որի նպատակն էր ջաւախահայութեան խնդիրների վերհանման եւ լուծման գործընթացներում ներգրաւել երիտասարդներին եւ ստեղծել համապատասխան մեխանիզմ, որի միջոցով ջաւախահայ երիտասարդներին հնարաւորութիւն կը տրւի իրենց մասնագիտական հմտութիւնները ներդնել, կիրառել հայրենի Ջաւախքի հզօրացման գործում։

Published in Հասարակական
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։