Հա

ԵԱՏՄ-ի հետ կնքւած համաձայնագիրն Իրանին կօգնի մեղմել ամերիկեան պատժամիջոցների հետեւանքները:

Published in Տնտեսական

Մենք հնարաւորութիւն ունենք դառնալ կամուրջ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ, սակայն այդ հնարաւորութիւնը դեռ չի կիրառւել, քանի որ չունենք յստակ օրինակներ, որոնք կարող ենք մատնացոյց անել որպէս արդիւնաւէտ ծրագրեր: Այս մասին ասաց իրանագէտ Գոհար Իսկանդարեանը:

Published in Տնտեսական

Հայաստանի Հանրապետութեանը խիստ անհրաժեշտ է կայուն եւ անցնցում Իրան: Գոհար Իսկանդարեանը կարեւորեց Իրանում անցման շրջանն անցնցում տանելը, հակառակ դէպքում լաւ բան չի սպասւում ոչ Հայաստանին ոչ տարածաշրջանին: Նրա խօսքով, եթէ լինեն ցնցումներ, ապա Իրանը կը կորցնի վերահսկողութիւնը, շատերը կօգտւեն այդ վիճակից, երկրում տարբեր խնդիրներ կառաջանան` կապւած քրդական հարցի, Ատրպատականի հետ, կը տարւի մասնատման քաղաքականութիւն:

Published in Միջազգային

Իրանագէտ Գոհար Իսկանդարեանի խօսքով՝ հայ-իրանական յարաբերութիւններում 2017-ը բաւական յագեցած է եղել, յարաբերութիւնների զարգացման միտումներ նկատելի են եղել:

Իրանագէտ Գոհար Իսկանդարեանը լիայոյս է, որ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆի Հայաստան այցելութեամբ հայ-իրանական յարաբերութիւնների օրակարգում դրւած հարցերը կեանքի կը կոչւեն: 

Իրանագէտի կարծիքով, Հայաստանը պէտք է կարողանայ Իրանին համոզել, որ լաւագոյն տարբերակն է, եւ Իրանը կարող է Հայաստանի ներուժը օգտագործել, մասնաւորապէս՝ այլընտրանքային ճանապարհների հետ կապւած, ինչի ուղղութեամբ պէտք է գործնական քայլեր արւեն:

Published in Տնտեսական

«Հայ-իրանական տնտեսական յարաբերութիւնները տարածաշրջանային տնտեսական զարգացումների համատեքստում» թեմայով հրաւիրւած ֆորումին իրանագէտ Գոհար Իսկանդարեանը եւս մէկ անգամ փաստեց՝ Հայաստանի համար բացւել է հնարաւորութիւնների դաշտ, այլ հարց է, թէ ինչպէս կօգտագործւի այն: Ըստ իրանագէտի՝ միշտ էլ դրսի ապրանքները դժւարութեամբ են մտել իրանական շուկայ, եւ քանի որ բացւում է Իրանը աշխարհի առաջ, ինքն էլ իր հերթին եւս պէտք է բացւի աշխարհի առջեւ:

Published in Դիտանկիւն

Տարիներ շարունակ Իրանի պատժամիջոցները հանելու շուրջ բանակցութիւնները տւեցին իրենց պտուղը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի աւագ գիտաշխատող, իրանագէտ Գոհար Իսկանդարեանը:
Նա շեշտեց, որ այսօր Իրանը կարող է մտնել առեւտրական գործողութիւնների մէջ, կարող է ձեռք բերել մարդատար ինքնաթիռներ:

Published in Քաղաքական

Ինչ վերաբերում է այն պատրաստակամութեանը, որը Իրանը յայտնում է Իրան-Հայաստան երկաթգծի իր հատւածը կառուցելու հարցում, ապա իրանագէտը նշեց, որ 60 կիլոմետրանոց իրանական հատւածը կառուցելը իրանական կողմի համար (Հայաստանը պէտք է կառուցի 400 կիլոմետրանոց հատւածը) «մի կում ջուր խմելու նման մի բան է, մանաւանդ, որ աշխարհագրական «ռեւերսը» նման բան թոյլ է տալիս»:

Published in Դիտանկիւն

Իրանը կը ցանկանայ համագործակցել ԵՏՄ-ի անդամ երկրների հետ, սակայն չի դառնայ ԵՏՄ-ի անդամ: «tert.am»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց իրանագէտ Գոհար Իսկանդարեանը՝ անդրադառնալով հարցին, թէ որքան հաւանական է, որ Հայաստանի հարեւան Իրանը ներգրաււի ԵՏՄ-ի կազմում, եւ արդեօք Մոսկւայում տեղի ունեցած Եւրասիական տնտեսական բարձրագոյն խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը այս համատեքստում էր խօսո՞ւմ ԵՏՄ-Իրան յարաբերութիւնների սերտացման մասին:

Published in Քաղաքական
Էջ 1, 2-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։