Հա

Ներկայացնում ենք ՀՀ վարչապետի պաշտօնակատար Կարէն Կարապետեանի հարցազրոյցը «Շանթ» հեռուստաընկերութեանը:

«Առաւօտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Որ պէտք է անցկացւեն արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ՝ դրա հետ, կարծես թէ, բոլոր քաղաքական ուժերը համաձայն են: Դա լաւ է: Հակասութիւններն առաջանում են այլ տեղում. վարչապետի պաշտօնակատարն ասում է՝ «եկէք խորհրդարանական ընտրութիւններ անցկացնենք ՀՀԿ-ական վարչապետի պարագայում», այսինքն իրենց կողմից վարչական ճնշման եւ փող բաժանելու լծակները պահպանելու պայմաններում:

Ապրիլի 25-ին տեղի ունեցաւ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցութեան անդամների հանդիպումը պաշտօնաթող վարչապետ Սերժ Սարգսեանի եւ ՀՀ վարչապետի պաշտօնակատար Կարէն Կարապետեանի հետ: 

Որեւէ ձեւաչափով հանդիպում պէտք է կազմակերպւի եւ քննարկւի՝ ինչպէս պէտք է դուրս գանք ստեղծւած իրավիճակից: Այս մասին լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՀ վարչապետի ժամանակաւոր պաշտօնակատար Կարէն Կարապետեանը: 

ՀՀ վարչապետի պաշտօնակատար Կարէն Կարապետեանը հանդէս է եկել յայտարարութեամբ՝ նշելով, որ իր եւ Նիկոլ Փաշինեանի միջեւ այսօր՝ ապրիլի 25-ին նախօրօք պլանաւորւած հանդիպումը չի կայանայ, քանի որ Փաշինեանի կողմից միակողմանի առաջադրւել են նոր պահանջներ՝ մասնաւորապէս` հանդիպման ձեւաչափի, օրակարգի եւ լուսաբանման առումով:

Այսօր տեղի է ունեցել կառավարութեան արտահերթ նիստ, որը վարել է առաջին փոխվարչապետ Կարէն Կարապետեանը

Իշխանութիւնը որոշում է կայացրել, եւ  այդ որոշման հիման վրայ ՀՀ առաջին փոխվարչապետ Կարէն Կարապետեանը դիմել է գլխաւոր դատախազին, որպէսզի ԱԺ պատգամաւորների վերաբերեալ միջնորդութիւնը հետ վերցնի:

Չեմ կարծում, Սերժ Սարգսեանի եւ Նիկոլ Փաշինեանի հանդիպմանը Սերժ Սարգսեանի կողմից  մարտի 1-ի դէպքերի մասին յիշեցումը սպառնալիք է եղել: Ուղղակի եղել է յիշեցում մեր պատմութեան շատ դառը, դաժան օրւայ մասին, եւ վստահ եմ, որ բոլորը դրանից պէտք է եզրակացութիւն անեն: Ինչպէս յայտնում են ՀՀ կառավարութեան տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից՝ այս մասին ասել է ՀՀ առաջին փոխվարչապետ Կարէն Կարապետեանը՝ լրագրողների հետ ճեպազրոյցում։

ՀՀ Առաջին փոխվարչապետ Կարէն Կարապետեանը յայտարարութիւն է տարածել, որում դիմում է քաղաքացիներին, որպէսզի դրսեւորեն զգօնութիւն եւ սթափութիւն: Նա նշում է, որ իրենց յոյսերը չարդարացան բանակցութիւնների հետ կապւած, քանի որ Նիկոլ Փաշինեանը եկել էր ոչ թէ բանակցելու, այլ իր պայմանները թելադրելու: 

ՀՀ առաջին փոխվարչապետ Կարէն Կարապետեանը բացառիկ հարցազրոյց է տւել «Արմենիա» հեռուստաընկերութեան «Ժամը» լրատւականի ղեկավար Արտակ Ալեքսանեանին` անդրադառնալով երկրում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձութիւններին։

Էջ 1, 9-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։